Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/664

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ուղարկում է քեզ Համբույր քնքուշիկ. Մուշեղ Աղայան Շնորհավոր նոր տարի

1895»

Կոտեն — Աղայանի աներոջ տղան` ճարտարապետ Կոստանդին Սաեփանի Բահաթրյան (կամ Բահադուրյան ) ։ Մուշեղ Մամիկոնյան (18 —1896) — Աղայանի աշակերտներից, ուսուցիչ, որը շատ տարիներ նամակագրություն է ունեցել իր սիրելի ուսուցչի հետ։ Նրա նամակներից 26-ը պահվում են Աղայանի արխիվում։ «որ մի պաշտոն գտնեմ» — Աղայանը ոչ մի պաշտոն չի գտնում, այլ զբաղվում է թարգմանություններով, Թիֆլիսի Հայերեն Գրքերի հրատարակչական ընկերության հանձնարարությամբ։ Էջ 542—3. «Լուսիկին ուրախ պանիր» — խոսքը իը դուստր Լուսիկի մասին է, հետագայում մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի կինը։ Էջ 543. «Մայրիկ, նայրիկ» — խոսքը վերաբերում է իր նախկին տպարանական ընկերոջ, Մովսես Վարդանյանի կնոջ ծնողներին։ Գրիդոր — էջմիածնեցի Գրիգոր էգիպյանը, որի տանն ապրում էր Աղայանի ընտանիքը, ճեմարանից Աղայանի հեոանալուց հետո էլ, մինչև 1895 թ. ամառը։ — «Հայրիկդ եկավ» —խոսքը վերաբերում է Մկրտիչ կաթողիկոս հրիմյանին, որը 1894 թ. վերջերին Թիֆլիս էր գնացել։

25. ՆԱՏԱԼԻԱ ԱՂԱՅԱՆԻՆ

(543)

Տպագրվում է առաջին անգամ, նամակի ինքնագիրը պակասավոր է, ներքևի եզրերը մաշվել են, որի հետևանքո`' «երեխան աչքը բաց» բառերին հաջորդող և` «բայց անքուն եմ անց կացրել» բառերից առաջ եղած տողը կամ տողերը, ինչպես և` «Արշակունին կարող է բերել Ձեզ, իսկ...» բառերին հաջորդող տողերը չկան։ Նամակի ինքնագիրը պահվում է հեղինակի որդու, երամշտագետ Մուշեղ Աղայանի մոտ։ Էջ 543. «Նամակդ ստացա» — խոսքը Նատալիա Աղայանի գրած 1895 թ. նոյեմբերի 25 ֊ի նամակի մասին է, որը պահվում է Աղայանի արխիվում: — Հայկանաշ — Աղայանի մեծ աղջիկը: _ «Գրեցի Գաբրիելին...»— խոսքը իրավաբան և գրող Գարրիել Մնացականյանի (1860—1917) մասին է, որը հայտնի է Բաբկենց գրական ծածկանունով։ Աղայանի գրած նամակը անհայտ է մնում: 664