Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/665

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

26. ՆԱՏԱԼԻԱ ԱՂԱՅԱՆԻՆ

(544 -545)

Մինչև այժմ տպագրվել է միայն մեկ անգամ' ԳԺ 1-ին գրքում ( էջ 503—506) ինքնագրի լեզվով և հայերեն թարգմանությամբː Այստեղ տալիս ենք միայն թարգմնաբար, վերցնելով այն ԳԺ 1֊ին գրքից։ Բանտից նամակներր գրվում էին ռուսերեն՝ բանտային գրաքննության գործը հեշտացնելու համարː Ինքնագիրը պահվում է հեղինակի արխիվում (Գրակ. և արվեսստի թանգարան, Աղայանի ֆոնդ)։

Աղայանը բանտարկված էր քաղաքական մեղադրանքով, իբրև հնչակյան կուսակցության պրոպագանդիստ, ազգային ազատագրական շարժման գործուն մասնակցություն ունենալու համար։ Նույն «հանցանքով» Աղայանի հետ միասին բանտարկված էին նաև մի շարք ուրիշ հայ մտավորականներ,նրանց թվում և Ալ. Շիրվանզադեն, Ռուբեն Խանազադյանը, նախ Թիֆլիսի Մետեխի և ապա՝ նահանգական բանտում՝ 1895 թ., սեպտ. 7-ից մինչև 1896 թ. հունվարի 30։ — «Իմ... դոնքիշոտության գործը» — Աղայանը գրաքննական-քաղաքական նկատառումով է իր «գործը» անվանում սովորական իմաստով «դոնքիշոտություն», մինչդեռ ինքը համոզվսծ էր և հետագայում չհրաժարվեց իր քաղաքական դավանանքից և այդ պատճառով էլ, Թիֆլիսի բանտից դուրս գալուց հետո էլ, խստագույն ոստիկանական հսկողության ենթարկվեց, իսկ մեկ տարի չանցած՝ աքսորվեց Անդրկովկասի սահմաններից դուրս, Նոր Նախիջևան։

էջ 545. «Եթե ինձ չազատեն...» — երկար հարցաքննություններից հոտո Աղայանը և Շիրվանզադեն ազատվեցին բանտից՝ 1896 թ. հունվարի 30-ին:


27. ԹԻՖԼԻՍԻ ՀԱՅՈՑ ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ

(545—546)

Ինքնագիրը պահվում է Հայաստանի Պետ. Կենտ. Պատմ. արխիվում, ֆոնդ 318, գործ 11, թերթ 518 — 519։ Առաջին անգամ տպագրվել է «Բանբեր Հայաստանի արխիվների 1960 թ. № 1, էջ 203, բանասեր Գր. Հարությունյանի և Վ. Վարդանյանի՝ «Թիֆլիսի հայերեն գրքերի հրատարակչական ընկերության և հայ գրողների փոխհարաբերությունը» վերնագրով հոդվածում։

էջ 545. «Ձեր գրությունը... № 861...» — Թիֆլիսի Հայոց Հրատ. ընկերության վարչության այդ գրությունը պահվում է Աղայանի արխիվում 786 համարի տակ։

665