Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/666

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
Այս էջը սրբագրված չէ

էջ 546. «Թերթին քսան ռուբլի» — հրատարակչական ընկերության հիշյալ գրության մեջ ասված է. «Տպագրական թերթին քսան ռուբլի» որպես թարգմանության հոնորար։

28. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

(547—548)

Տպագրվել է ԳԺ 1-ին գրքում, 1940 թ., էջ՝ 506—507 և ապա՝ «Երկեր», Հ. IV, 494—496 ;Բնագիրը պահվում է Աղայանի արխիվում ։ Էջ 547. «Մշակ»-ում հայտարարված էր...»— նկատի ունի «Մշակա֊ի 1897 թ. N; 153 և 1898 թ.NN; 1 — 2, տպագրված Թիֆէիսի Հայոք Հրատ, ընկերության հայտարարությանը։


— «Կոտ֊Մոտլիկայի հեքիաթներից վեց հատ» — Աղայանի արխիվում

պահվում է այդ թարգմանություններից մեկը' «Ի՞նչ է հեքիաթը», որի տպագիր վերնագիրը նա ջնջել ու դրա փոխարեն իբրև վերնագիր գրել է «Ալմարա և էէիզա» հեքիաթ Կոտ-Մոտլիկի, լրացրեց Ղ. Աղայանց»։ — «Մի լուր կարդացի «Մշակ»-ումը» — տես 1897 թ., N; 150 — «Կարդացի քո երկու ոտանավորները «Տարազ»-ում...»— հավանաբար նկատի ունի Հովհ. Թումանյանի հետևյալ երկու չափածո֊ֆելիետոնները' «Հայի զարմանքը» («Տարազ», 1897, N; 49) և «Հայի տրտունջը» (ն. տ1898, N; 1),


էջ 548. Անահիտ — Աղայանի դուստրը։ — «Երևի Բաքուն... այլևս չի շարունակելու իր օժանդակությանը» — խոսքը վերաբերում է Բաքվի Մարդասիրական ընկերության 1895 թվականից Հատկացված այն դրամական օգնությանը, որ ստանում էին Ազայանր, Շիրվանղադեն և Հովհ.. Թումանյանր տարեկան 300֊ական ռուբլի։ — «Տիդրանին ասա» — խոսքը «Աղբյուր»֊ի ու «Տարազ»֊ի հրատարակիլ-խմբագիր Տիգրան Նազարյանին է վերաբերում։


— Խորեն էֆենդի — Խորեն Խոիմյան, կաթողիկոս Մ.Խրիմյանի եղբոր որդին, որ էջմիածնի միաբանության մեջ կաթողիկոսի օգնական֊քարտուղարի պաշտոն էր վարում։ — «կաթոդիկոսի տալիք հարյրուր մանեթը» — խոււքը հերթական վճարման մասին է այն կենսաթոշակի, որը նշանակվել էր Աղայանին' Մկրտիչ կաթողիկոս Խբիմյանի 1894 թ. հոկտեմբերի 7-ի կոնդակի համաձայն։


— Սանդրս — Ալեքսանդր Ստեփանյան — գրական֊հասարակական գործիչ, Աղայանի մտերիմ մարդկանցից մեկը, որը հայտնի էր նաև Սև֊Սանգրո

մականունով։ Նա Աղայանի հետ միասին, նույն քաղաքական մեղադրանքով բանտարկվել և ապա աքսորվել էր Նոր-Նախիջևան, Ասնղրոն նաև Պետրոս Աղամ յանի մտերիմ բարեկամն Էր, որին հասցեագրված Ադամյանի հայտնի նամակների շարքը նա հրապարակել է «Մուրճ» ամսագրում' 1894 թ. N;N; 7—8 և 11 — 12. 666