յանին' գյուղում։ Իսկ այդ <թղթերում շատ որոշակի ասված է եղեք «որ ես— ինչպես գրում է Աղայանը— ըստ բարձրագույն հրամանի ենթարկվում՛ եմ պուիցիայի հսկողության արտաքս Անդրկովկաս երկու տարով սկսյաք 97 դեկտեմբերից մինչև 99 դեկտեմբեր, և թե վերջնական կարգադրոթյունը կգա ներքին գործերի մինիստրից»։ Հայց միաժամանակ Աղայանը զարմանում է, թե ինչու, ինչ պատճառով «ցայսօր չեկավ այդ վերջնական կարդա գրությունը: Զարմանալի է, որ երկու անգամ վճիռ է կայացել, բայց դեռ ոչ մեկը վերջնական չէ»։
Իսկ «վերջնական կարգադրությունը» շատ չի ուշանում. նույն տարվա մայիսի 1-ին գրած նամակից իմացվում է, որ նա դրանից առաջ ստացած է եղել «վերջնական կարգադրություն» իրեն աքսորելու մասին։
Էջ 549. Տիգրանն — խոսքը «Աղբյուր»-ի և «Տարազ»-ի հրատարակիչխմբագիր Տ. Նազարյանի մասին է։
— Շիրվան— Ալ. Շիրվանզադեն։
— Նովոյե Օքոզրենիե»,— ռուսերեն լեզվով. «НоВОв обозрение» — այսթերթը հրատարակվում էր Թիֆլիսում 1884—1905 թթ.
— «Վանեցին» — ակնարկում է Մկրտիչ կաթողիկոս Խրիմյանին։
— «Ս. Պառավյանցը գրել էր...» — Պառավյանցի գրած այդ և մի քանխ այլ նամակներ պահվում են Աղայանի արխիվում։ Էջ 550. «Հանձնիր Սանդրոյին»— այսինքն Ալեքսանդր Ստեփանյանին է
— Ղարաքիլիսա — այժմ Կիրովական։
30. ԱՍՏՎԱԾԱՏՈՒՐ ԿԱՃԿԱՃՅԱՆԻՍ
(551-553)
Առաջին անգամ այս նամակի մասին հիշատակում է տրված և մի ամբողջ մեծ հատված բերված է Հովհ. Թումանյանի արժանահիշատակ դուստր նվարդ Թումանյանի' «Աղայանի և Թումանյանի մտերմությունը» վերնագրով հոդվածում («Տեղեկագիր», 1-ին գիրք։ 1938 թ., էջ 106 107) Իսկ այնուհետև տպագրված է «Գրական թերթ»֊ի 1957 թ. օգոստոսի 251 N 31, տողատակի հետևյալ ծանոթագրությամբ. «Աստվածատուր Կաճկաճյանը Բաքվի ինժեներներից է, առաջադեմ հասարակական գործիչ, Բաքվի մարդասիրական ընկերության անգամ, հեղինակություն վայելող և ազդեցիկ անձնավորություն. Աղայանի անձնական բարեկամներից է։
Նամակը տպագրվում է որոշ կրճատումներով»։
«Գրական թերթ»֊ի այժմյան խմբագիր, բանաստեղծ Վահագն Դավթյանը մեղ հայտնեց, որ Աղայանի այս նամակը տպագրության է հանձնել անծամը գրականագետ Նվարդ Թումանյանը (1892-1957), Տոզատակի հիշյալ ծանոթությունն է նա է գրել, Նամակի ինքնագիրը մեզ հայտնի չէ. այն Հավանաբար գտնվում է Նվարդ Թումանյանի դեռ չմշակված Արխիվում, որթ պահվում է Հովհ. Թումանյանի տուն-թանգարանում։