Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/669

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նամակի տեքստը անփոփոխ վերցրել ենք «Գրական թերթ»-ից, .

էջ 551. «Դեպի Նոր-Նաիփչևան, երկու տարի ժամանակով— Դոնի Ռոստովի Նոր-Նախիջևանը' Աղայանի նախնական աքսորավայրն էր. միաԺամանակ հետո այնտեղից նա տեղափոխվում է Հին-Ղրիմ և ապա' Թեոդոսիա Աքսորի երկամյա ժամկետը հաշվված էր 1897 թ. դեկտեմբերից, բայց ինչ-ինչ պատճառով աքսորավայրն ուղարկվելու «վերջնական կարգադրությունը» եղել էր մոտ կես տարի հետո։ Դրա հետևանքով Աղայանի աքսորի ժամկետը Լրանում է 1899թ. նոյեմբերի 30-ին տես այս հատորը, էջ 571, երբ նա իր ընտանիքով վերադառնում է Թիֆլիս


էջ 552. «հարնուրդը չսխալվեց և իր ընտրության մեջ...» — Աղայանը նկատի ունի այն, որ Բաքվի Մարդասիրական ընկերության խորհուրդը կենսաթոշակ էր նշանակել ժամանակակից գրողներից միայն երեքին, իրեն' Հ. Աղայանին, Ալ. Շիրվանզադեին և երիտասարդ (30 տարին նոր լրացրած) Հովհ. Թումանյանին։


«Մանավանդ շտպվածները» — մինչև այս նամակի գրության ժամանակը 1898 թ. մայիսի 1) Թումանյանը հրատարակել էր բանաստեղծությունների ու պոեմների չորս ժողովածու («Բանաստեղծություններ», հատոր 1-ին, 1890թ., Մոսկվա, հատոր 2-րդ, 1892, Մոսկվա, «Դաշնակներ», 1893, Թիֆլիս, և նույն վերնագրով նաև' 1896 թ․), Աղայանը լավ տեղյակ էր, որ Թումանյանը գրել, բայց դեռ չէր տպագրել' «Հին կռիվը» (գրվել է 1890 թ., հատվածաբար տպված 1907-ից սիայն), «Հառաչանք»-ը (սրանից միայն սկզբի հատվածը' 1893 թ. «Մուրճ»-ում), «Դեպի անհունը» (գրված 1894 թ., առաջին անգամ լույս տեսած 1903 թ.), «Անիծած հարսը» (գրված 189Տ թ., տպված 1903 թ.) սԳիքորը» (գրված 1895 թ., տպված 1907 թ՝), Երկաթուղու շինությունը (գրված 1897 թ., տպված 1908 թ.,)և այլն։

31. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

(533)


Սա Աղայանի աքսորավայրից գրված առաջին նամակն է։ Առաջին անգամ տպագրվել է ԳԺ 1-ին գրքում, էջ 508, այնուհետև' «Երկեր», հ. IV, էջ 499,

էջ 553. «Ծովային հանապարհորդությունը․․.»— ինչպես հիշում է և մեզ պատմեց գրողի հարգարժան որդին' Մուշեղ Աղայանը (այն ժամանակ 10- ամյա երեխա), որ դեպի աքսորավայրը կատարած իրենց «ճանապարհորդությունը» սկսվել է Բաթումիի նավահանգստից և մինչև Ռոստով տևել է մոտավորապես 5 օր։

32. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

(554-556)

Տպագրվում է առաջին անգամ, նամակի մեքենագիր տեքստը տպագրության համար մեզ հանձնել է հեղինակի որդին' երաժշտագետ Մուշեղ Աղա