հավանաբար գտնվում է Թումանյանի տուն-թանգաբանում պահվող դեռ չմշակված արխիվում։
- Բերբերյան - խոսքը գրականագետ Մինաս Բերբերյանի մասին է։
- «Մի գրական գործ սկսել» - Աղայանի հետագա նամակներից հայտնի է դառնում, որ խոսքը վերաբերում է Մինաս Բերբերյանի խմբագրությամբ հրատարակվելիք «Կյանք» անունով գրական-հասարակական ամսագրին, որի առաջին համարը 1899 թ. մինչև իսկ պատրաստ է եղել տպագրության, բայց ցարական գրաքննությունը թույլ չի տվել այն հրատարակելու։
«Իշխանուհի Թումանյանց» - Մարիամ Թումանյան (1870-1945) - մերձգրական ու հասարակական գործիչ. Հովհաննես Թումանյանի բարեկամներից մեկը։ Գրականության և արվեստի թանգարանում պահվում են նրա հուշերը Հ․ Թումանյանի, Աղայանի և իր մյուս շատ ժամանակակիցների մասին։
Էջ 558. «Ժամանակակից ատենախոսություն» - տես այս Հրատարակություն, հ․ 3, էջ 77-113 և 506-508։
- «Մի հատ ուղարկեմ իրան և հետո էլ մի նամակ» - անկասկած Սմբատ Շահազիզին Աղայանն ուղարկել է «Ժամանակակից ատենախոսության» օրինակը՝ հարգալիր ընծայագրությամբ և «մի նամակով» հանդերձ, բայց դրանք Շահազիզի արխիվում չկան։
«Երվանդ Շահազիզ» (1856-1951) - անվանի բանասեր-գրականագետ ու մանկավարժ։
«մի նամակ ստացա… Ծատուրյանից» - բանաստեղծ Ալեքսանդր Ծատուրյանի (1865-1917) այդ նամակը չի պահպանվել։
«Մի երկար նամակ եմ գրել…» - Աղայանի այդ նամակն էլ չկա Ալ․ Ծատուրյանի արխիվում
Էջ 558. Ա. Ահարոնյան (1866-1956) - գրող, դրամատուրգ, հրապարակախոս։ Աղայանի տված դրական բնութագիրը հիմնականում ճիշտ է Ահարոնյանի մասին 90-ական և 900-ական թվականների վերաբերյալ, հետագայում սակայն, առանձնապես Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո, Ահարոնյանը՝ թե գրականության և թե առավելապես հասարակական-քաղաքական կյանքում, կանգնեց թշնամական դիրքերում հեղափոխության և սովետական կարգերի նկատմամբ: Այդ մասին տես մեր աշխատությունը «Սոցիալիստական վերածննդի հայ գրականության պատմությունից», 1959, Հայպետհրատ, էջ 136-138։
Էջ 559. «Ես էլի պիտի ընկնեմ մեր պատմական շան օրը…» - Աղայանը հիշում է իր և Թումանյանի հետ 1895 թ. գարնանը պատահած հետևյալ դեպքը։ Այդ օրերին նրանք երկուսն էլ նյութական խիստ կարիքի մեջ էին Վարարած Քուռի ափերովն անցնելիս՝ նկատում են, որ գետի մեջ մի շուն խեղդվելու վտանգին է ենթարկվել, նրանք միասին փորձում են շանը փրկել բայց չի հաջողվում։ Այդ առթիվ Աղայանն ասում է. «Մենք մեր կյանք վտանգի ենք ենթարկել մի շան համար, իսկ ազգը մեզ մի շան տեղ էլ չդնում, թողել է քաղցած»։
Էջ 559. «Տեր-Օսեփին գրել էի…» - Հովսեփ քահ. Հետրոսյանին ուղղա Աղայանի նամակը չի պահպանվել։