էջ 560. Խորեն էֆենդի - խոսքը վերաբերում է Խորեն Խրիմյանին (կաթողիկոսի եղբորորդուն)։
- «Գրքերս» - հավանաբար խոսքը վերաբերում է իր «Ժամանակակից ատենախոսությանը», որը նոր էր «Մուրճ» ամսագրից արտատպվել առանձին գրքով։
- Սարգիս - Աղայանի եղբայրներից մեկը։
- Հայկանուշ - Աղայանի ավագ դուստրը։
- Սեդրակ Թառայան (18-1917) - գրական գործիչ. «Ընկեր» թերթի (1906-1914) հրատարակիչ-խմբագիրը։
- Տեր-Հովհաննես Մարտիրոսյան, քահանա, Հովհ. Թումանյանի կնոջ՝ Օլգա Թումանյանի հայրը։
35. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ
(561-662)
Առաջին անգամ տպագրվել է ԳԺ 1-ին գրքում, էջ 509-510, այնուհետև՝ «Երկեր», հ. IV, էջ 499-501։
էջ 561. «Վերջին նամակիս պատասխանը չես գրամ…» - Աղայանի այդ նամակը մեզ առայժմ հայտնի չէ։
- «Ախալքալաքի ինտելիգենյիայից ես մի ուղերձ սաացա» - Աղայանին ուղղված այդ «ուղերձը» գրված է 1899 թ. հունվարի 18-ին։ Դա, ինչպես ասված է այնտեղ, «Ախալքալաքա մի խումբ երիտասարդների… սքանչացման, հրճվանքի արտահայտությունն է», որ զգացել են նրանք «ժամանակակից ատենախոսությունը» կարդալուց հետո։ «Ուղերձն» ավարտվում է շնորհակալության և բարեմաղթության հետևյալ խոսքերով. Վերջացնելով այս երկտողը, շնորհակալության հետ մաղթում ենք Ձեզ առողջություն, հարատև մտքի ուժ և ցանկանում, որ սեր բարձրացրած բարոյական փարոսի կրակը միշտ անշեջ մնա…»։
36. ԵՐՎԱՆԴ ՇԱՀԱԶԻԶԻՆ
(562-563)
Առաջին անգամ տպագրվել է ԳԺ 1-ին գրքում, էջ 523-524, այնուհետև՝ «Երկեր», հ. IV, էջ 502-503։
37. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ
(563-567)
Տպագրվում է առաջին անգամ։ Նամակի մեքենագիր տեքստը տպագրության համար մեզ տրամադրել է հեղինակի որդին՝ երաժշտագետ Մուշեղ Աղայանը։