Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/675

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

39. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՍ

(568)

Տպագրվել է միայն ԳԺ 1-ին գրքում, էջ, 514։


էջ 568. «Նամակներդ ստացել եմ»—Թումանյանի այդ նամակներն, ըստ երևույթին, գրված են եղել 1890 թ. սեպտեմբերի սկզբներին, բայց հայտնի չէ, թե որտեղ են մնացել դրանք։


Աղաբեգ— Աղայանի մորաքրոջ տղան:


40. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈԻՄԱՆՑԱՆԻՆ

(568-569)

Տպագրվել է միայն ԳԺ 1-ին գրքում, էջ 515։


Էջ 568. «Գալու oրերu մոտենում են» —Աղայանը նկատի ուներ, որ իր աքսորի ժամկետը լրանում էր 1899 թ. նոյեմբերի վերջում։


— «Աղաբեկին գրել եմ...» — Աղայանի գրած այդ նամակը մեզ հայտնի չէ։


41. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

(569-570)

Տպագրվել է նախ ԳԺ 1-ին գրքում, էջ 515—517 և ապա՝ «Երկեր», հ, 7, էջ 504—505,


էջ 569. «Հոկտեմբերի 29-ի... նամակդ ստացա...» — Թումանյանի այդ նամակն էլ մեզ հայտնի չէ։


— «Ստացա և վենետիկցոց նամակը» — հայտնի չէ այդ նամակը։


— «Իրենց խնդրած գրերն ստանալու համար» — հայտնի չէ, թե վենետիկցիներն ի'նչ գրքեր են խնդրել և ստացել Աղայանից։


«Հանձդ առած պաշտոնը... դասերդ նմանապես...» — ըստ երևութին Թումանյանն իր նամակում տեղեկացրել է, որ ինքը հայոց գրականության պատմության դասեր է տալիս Ներսիսյան դպրոցի վերջին դասարանների աշակերտներին։


Էջ 570. Նատալիան—Աղայանի կինը։


— Օլյան—Հովհ, Թումանյանի կինը։


— «Տիգրանի «Սուրհանդակը» — Աղայանը նկատի ունի «Տարազ»-ի այն բաժինր, որը կոչվում էր «Սուրհանդակ». Դա մանր լուրերի և կամ իր հեռավnր թղթակից աշխատակիցներին տեղեկություններ հաղորդելու բաժինն էր:

675