42. ԽՈՐԵՆ ԵՊ. ՍՏԵՓԱՆԵԻՆ
(571)
Տպագրվում է աոաջին անգամ։ Աղայանը հրաժեշտի ու շնորհակալության այս խոսքը գրել է իր աքսորի ժամկետի լրացման և աքսորավայրից վերադառնալու օրը։ Նա շնորհակալություն է հայտնում իր բարեկամին այն «սիրալիր հյուրասիրության ոՒ խնամակալության» համար, որ ցույց էր տվել Ստեփանեն իրեն՝ Աղայանին ու նրա ընտանիքին Հին Ղրիմում ապրած օրերին։
Էջ 571. —«Խանոյան վարժապետ»—խոսքը վերաբերում է հետագայում անվանի հեղափոխական ու սովետական պետական գործիչ Սերգո Խանոյանին (1877—1937), որն այն տարիներին ուսուցիչ էր Թեոդոսիայում։ 1936 թ. Խանոյանը գրի է առել իր հետաքրքրական հուշերը, որոնց մի զգալի մասը նվիրված է իրենց հանդիպումներին Թեոդոսիայում և Հին Ղրիմում։ Խանոյանի հուշերի ձեռագիրը պահվում է գրականության և արվեստի թանգարանում
43. ԱՆԱՀԻՏ ԱՂԱՅԱՆԻՆ
(571-572)
Տպագրվել է նախ ԳԺ 1-ին գրքում, էջ 505 - 507, և ապա՝ «Երկեր», Հ. IV, էջ 518 — 9։ Աքսորից վերադառնալուց հետո Աղայանը 1900—1901 թթ. աշխատում էր Բաքվում, որպես ուսուցիչ։ Անահիտը Աղայանի փոքր աղջիկն է:
էջ 571. «Ստացել եմ fn երկու նամակն էլ» —Անահիտի գրած այդ նամակները պահվում են Աղայանի արխիվում:
44. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ
(572-574)
Տպագրվել է նախ ԳԺ 1֊ին գրքում, էջ 519-521 և ապա՝ «Երկեր»,հ. IV, էջ 507—509:
էջ 572. «Գիրքս ստացա»—խոսքը վերաբերում է «Արություն և Մանվեր վեպի» երրորդ գրքույկին, որը լույս էր տեսել 2֊րդ հրատարակությամբ, 1901 թ. սկզբին— «Անցյալ անգամ գրել էի, թե՝ «Եթե այս անգամ էլ խաբեն» — Աղայանի այդ նամակը (որ պետք է գրված լինի նույն տարվա 1901 թ. հավանաբար փետրվարին) հայտնի չէ։
−Արամն ու Արսենը- սրանցից առաջինը՝ Արամ Նազարեթյանն է։
676