Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/677

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

երկրորդդ' Արսեն Բալայանը, Բաքվում աշխատող ուսուցիչներ, որոնք Աղայանին և Թում անյանի բարեկամներից Լին,


Ղըլահյան վարդապետ (1868—1944) — հետագայում' եպիսկոպոս։


Մարուսիա— Մարիամ Միքայելյան, հրատարակիչ Փիլիպպոս վարդազարյանի քույրը։

45. ԵՐՎԱՆԴ ՇԱՀԱԶԻԶԻՆ՛


(574-577)


Աղա յանի այս նամակի մասին առաջին անգամ հիշատակել և քաղվածաբար մեջ է բերել այն Երվանդ Շահազիզն իր «Միք. Նալբանդյանը Պետերբուրգում։ Հոսվածում։ Տես «Լումա» հանդեսը, 1902 թ., n 4, էք 140— 141,


Ամբողջությամբ տպագրվել է նախ ԳԺ 1-ին գրքում, Էջ 521 — 524 և ապա՝ «Երկեր», հ. IV, էջ 509—512։


Էջ 574 — «Ստացա շնորհավորական նամակդ» — դա Երվանդ Շահազիղի 1902 թ. մայիսի 7-ի նամակն է, որով Նոր- նախիջևանյան սրտակից բարեկամը ջերմորեն շնորհավորում է Աղայանի գրական ու մանկավարժական գործունեության 40-ամյա հոբելյանը, որը շատ սահմանափակ շրջանակում նշվում է էիֆլիսում, 1902 թ. մայիսի 19-ին,


— «Ռափայե|ի մեծ եդբայր Օհաննեսը» —խոսքը բանաստեղծ Ռաֆայել Պատկանյանի ավագ եղբայր նկարիչ Հովհաննես Պատկանյանի մասին է, որը 1863 թ. Պետերբուրգում հիմնել էր սեփական տպարան, որտեղ տպագըրվում էր «Հյուսիս» պարբերականը (1863—1864) Ռ. Պատկանյանի խմբագրությամբ Գրաշարը Աղայանն էր, ինչպես պատմում է նա իր ինքնակենսագրության մեջ, Տես այս հատորը, էջ 370 — 374,


էջ 575. «Մեծին Պետրոսի պատմությունը» — ճիշտը՝ <<Պատմություն Մեծին Պետրոսի կայսեր ամենայն ռուսաց, աշխատասիրյաց Ռաֆայել Պատկանյան», 1863, Ս. Պետերբուրգ. Այս մասին տես ներկա հատորը, էջ 371—372,


էջ 576. «Նամակները բանտից Եդյանին էր դրում» — «Բերդի հիշատակարան»-ում' 1863 թ, ապրիլի 25-ի օրագրական նշումը վկայում է, որ Սարապետ Եզյանն այցելել է Նալբանդյանին բանտում։ Բայց թե նա իր նամակները բանտից Եզյանին էր գրում», այս մասին միայն Աղայանն է վկայում։ Աղայանի վկայությունը չի կարելի անստույգ համարել, քանի որ նա Պետերբուրգում Նալբանդյանի բարեկամների ու համակիրների շըջանումն է եղել, ըստ որում և շատ մոտ Կ․ Եզյանին, որից անձամբ տեղեկացել է Նալրանդյանի գրած նամակների մասին, Հայտնի է, որ բանտարկվելուց առաջ էլ՝ իր վերջին արտասահմանյան ուղևորության ընթացքում (1860—1862) Նալբանդյանը նաև Կ. Եդյանին է նամակներ դրել։ Ակադեմիկոս Աշոտ Հովհանեիյանն իր մենագրության («Նալբանղյանը և նրա ժամանակը») 1֊ին հատորում նշում է, որ Նալբանդյանից Եզյանի ստացած նամակները ցանկացել