Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/678

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Է հրատարակել պատմաբան Նիկողայոս Ադոնցը, բայց նրա «իղձը անկատար է մնում» (տես 1-ին հատոր, էջ 298}։


Էջ 576. «Սմբատս ինքնաբերաբար...» — խոսքը վերաբերում է բանաստեդծ Սմբատ Շահազիզին, որն իր իսկ հիմնադրած և իր տնօրինությանը ենթակա «Աբովյան-Նազարյան» գրական ֆոնդից որոշ նյութական օգնություն է ցույց տվել Աղայանին։


— «Գրել է նաև...»— Սմբատ Շահազիզի այդ նամակը պահվում է Աղայանի արխիվում։ Աղայանի հոբելյանը չի հետաձգվել և կատարվել է 1902 թ- մայիսի 19֊ին ի վերուստ կարգադրված շատ սահմանափակ շրջանակում, որովհետև աքսորից վերադարձից հետո էլ, մինչև իր կյանքի վերջը, Աղայանը մնաց ոստիկանական «հսկողության» ներքո։


«Ի՞նչ արավ մեր թարգմանած Սելլամին» — հարցը վերաբերում է էդ- Սելլամիի «Ապագա դարը» վեպին, որն, ըստ երևույթին, Մինաս Օերբերյանը խոստացել է հրատարակել առանձին գրքով, բայց գրաքննությունից թույլարտրություն չի ստացել։


46. ՅՈԻՐԻ ՎԵՍԵԼՈՎՍԿՈԻՆ


(577-578)


Տպագրվել է նախ Գժ 1-ին գրքում, էջ 525, և ապա «Երկեր», հ. IV, էջ 512—513։


Աղայանի այս նամակն առաջին անգամ օգտագործել է Յուրի Վեսելովսկին իր «Русское влияние в современной армянской литературе», 1909 թ. հրատարակված գրքում, Աղայանին վերաբերող էջերում։


Էջ 577. «Ստացա Ջեր... նամակը...» — Յուրի Վեսելովսկու հիշյալ 1903 թ. հոկտեմբերի 7-ի նամակը Աղայանի արխիվում չի պահպանվել և հայտնի չէ, թե ուր է մնացել։


«Իմ այս հասակում...»— նկատի ունի իր երիտասարդական տարիները' 60-ական թվականներին։


— «ռուսական նիհիլիզմ»—այս (նիհիլիզմ) տերմինի գործածությունն սկսվեց 60-ական թվականների ռուս գրականության մեջ' Ի. Տուրգենեի Հայերը և որդիներ վեպի (1862 թ.) կապակցությամբ, Այդ վեպում նիհիյիստ (այսինքն' ամեն ինչ ժխտող) է անվանված գլխավոր հերոսը (Բագարովը), որը մամանակաշրքանի առաջադեմ, արմատական գեմոկրատական մտավորականության տիպական ներկայացուցիչն է և պայքարում ֆեոդալական սոցիալական հարաբերությունների ու գաղափարախոսության դեմ։


_ Մոսկվայում և Պետերբուրգում (1862—1867 թթ.) Աղայանն իրեն զգացեք է ռուսական նիհիլիգմի, - այսինքն' ռուս առա քավոր դեմոկրատական ու հեղափոխական հոսանքի գաղափարախոսության մթնոլորտում.