Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/680

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— «Մեր վերջին տեսությունը Մոսկվայում... 19 տարի առաջ» — այդ եղել է 1890 թ. ամառվա վերջերից` օգոստոսի 6-ից հետո մինչև դեկտեմբերի սկիզբը։

50. ՎԱՀԱՆ ՄԻՐԱՔՅԱՆԻՆ

(581-582)

Տպագրվում է առաջին անգամ։ Ինքնագիրը պահվում է Վ. Միրաքյանի արխիվում (Գր, և արվ. թանգարան, Վ. Միրաքյանի ֆոնդ)։ Էջ Ց581. «Երկդ և նամակդ պատկերիդ նետ ստացա..— Աղայանն ստացել է Միրաքյանի «Լալվարի որսը» պոեմը` նրա նայն թվականի ապրիլի 17-ի նամակի և լուսանկարի հետ միասին: Ինչպես գրում է Աղայանը, իր խմբագրական ուղղումներով, Միրաքյանի պոեմն ամբողջությամբ, հեղինակի լուսանկարով հանդերձ, զետեղվում է «Հայ գրողներ» քրեստոմատիայի 1-ին (Ռուսահայ գրողներ») հատորում։ Գրքի վերջում` գրողների համառոտ կենսագրականների շարքում, տրված է նաև Վ. Միրաքյանի մասին կենսագրական տեղեկանք, որ գրել է Ղ. Աղայանը։