Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/69

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
Այս էջը սրբագրված չէ


ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿԱՐԵԼԻ՞ է ՊԱՏԻԺԸ ՈՐՊԵՍ ԿՐԹՈՂԱԿԱՆ ՀՆԱՐՆԵՐԻՑ ՄԻՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ, ԹԵ՞ ՈՉ

Այս վերնագրիէն կարելի է մի կարի համառոտ պատասխան տալ, այն է' «ոչ, բայց որովհետև մի սոսկ բացասական պատասխանը չէ կարող բավականացուցիչ համարվիլ թե այն անձանց համար, որք ծանոթություն չունին ներկա ժամանակիս դաստիարակության ուղղության հետ և թե պատժի գործադրությանը ընտելացած վարժապետն երի, որոնց համար պատիժն այնքան անհրաժեշտ է, որքան դարբնի համար յուր կռանն ու սալը։ Այս պատճառով հարկավոր եմ համարում նւսիս մի հարևանցի հայացք դարձն ել մ եր աշակերտաց բնավորության և նրանց հանցանք համարվող թերությունների վերա և ապա այն հնարի, որով միայն բնական է և վայելուչ արմատախիլ անել թերությունքը։

Ութից մինչև տ ա սնևչո րս տարեկան աշակերտն երին կարելի է մոտավորապես երեք կարգի բաժանել ըստ նրանց բնավորության։

1. Կան աշակերտներ, որոնք իրանց ժրաջանոլթյամըր ևայլ գովանի հատկություններովը տրամ ագրում են վարժապետներին ամենայն զգուշությամբ և մարդավարությամբ հարաբերիլ դեպի յուրյանդ։ Այսպիսյաց մեջ երբեմնապես երևցած մեծ թերությունն անգամ աչքի չի զարնվում, և եթե զարնվում է, մի թեթև հայացք միայն դարձնվում է


Այս հոդվածը դրված է Ալեքսանդրապոլու հոդևոր դպրոցի վերաթերությամբ, նույն տեղի Ուսուցչական ժողովի առաջարկությամբ։