Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/72

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
Այս էջը սրբագրված չէ


գակոլթյամբ և մեթոդով (եղանակով) ուսուցանելը կրթողական նշանակություն ունի, իսկ մի ուրիշ կերպը' հակակրթական: Կրթել մի երեխա կնշանակե կրթության միջոցով տրայէացրել նորան գովանի բնավորություն ստանալու և ինքնակրթությամբ մոտենալու այն կատարելությանը, որ վայել է յուր բնավորությանը, որպես բանականի։ Կրթող հանդիսանում է մի կրթյա1 մարդ, որի գործիքն է ոչ միայնակ յուր ավանդելի առարկան, այլև յուր շնորհքը այդ առարկայի նպատակահարմար ավանդելու մեջ, յուր իսկ բնավորությունը, յուր ամեն մի խոսքն ու շարժվածքը, յուր վաստակած հարգն ու պատիվը, թե դպրոցական և թե հասարակական կյանքի մեջ։ Սորանից ահա՛ երևում է, որ կրթողի կողմից ավելի մեծ պահանջ կա, քան թե սոսկ մի որևիցե առարկա ուսուցանողից։ Ահա այս կետից եմ նայում ես կրթություն բառի նշան ակութ յան վերա։ Բացի սրանից մարդուս բարոյապես զարգացնելը ես չեմ հատկացնում մի որոշ առարկայի, այլ այդ հատկությունը միապես տալիս եմ բոլոր առարկաներին, պատճառ' նոքա ամենքը միապես կրթողական պետք է լինին։ Մեզանում կրթության գործը միայն կրոնին են հատկացնում, որը ոմանց ուսանողների շնորհիվ հակառակ հետևանքի է հասցնում, պատճառ ասված է Մի ծաղկից օձը թույն է շինում, ճանճը' մեղր», բայց լուսավորյալ աշխարհներում վաղուց արդեն գուլպայագործությունն անդամ կրթության են հարմարեցրած և չէ այլևս ձեռաց վարժմունք։ Մի՞թե պատմական, թվաբանական, բնագիտական և այլ առարկաները կրթողական և այլ բարոյական նշանակողության չունի ն, երեխայոց մեջ ինքնազարգացման և այլ գովանի բնավորության հիմք դնելու հատկություն չունի եթե միայն նրանց ավան դող ուսուցիչք առավելապես այդ սւնին աչքի առջև և ոչ հարցաքննության միջոցին միամիտ հանդիսատեսների աչքերր շլացնելը երեխաներին թարմացնել տալով յուրյանց չհասկացած բառերը։ Բանի վերա ահա այս կետից նայելով, դառնանք այժմ և հարցնենք մեզ, թե արդյոք մեր ուսումնարանի մեջ կատարվո՞ւմ են այս պայմանները և ոչինչ լավ ազդեցություն