Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/74

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հակվել, ինչպիսի' փոփոխությանց է ենթարկվել և ապա բեմն ինչպիսի՞ հետք թողել աշակերտի մտքի մեջ և ինչպիսի՞ ազդեցություն արել նոցա բնավորության վերա,֊— այնոա հետև մենք անշուշտ կգանք այն եզրակացության, որ եթե այդպիսի թուլությանդ համար հարկավոր է պատմել աշակերտներին, ապա ուրեմն հարկավոր է պատմել և վարմս: պետներին, հարկավոր է պատմել և պատվելի հոգաբարձողներին, պատճառ' վարժապե տները և առավելապես հոգա՜բարձուք շատ անդամ ավելի թույլ են գտնվում իրանց գործի բարեխղճությամբ կատարելու մեջ, քան թե նույն կարեկցության արժանի անմեղ մանուկները, որոնք դեռ չգիտեն ինչ կնջանակե պարտք, պարտավորություն, բարեխղճություն։ Աշակերտական հանցանքը անդրադարձություն (վարժապետական հանցանաց, իսկ վարժապետական հանցանքը անդրադարձություն է հոգաբարձական հանցանաց„ հոգաբարձունք ե՞րբ են արել մի խիստ ընտրողություն վարմապետաց վերաբերությամբ, նայելով նոցա վերա որպես դաստիարակների։ Վարմապետները ե՞րբ են ա FkL մի խըստէվ ընտրողությամբ համակարգություն աշակերաաց մեջ, ըստ նոցա ընդունակությանն։ Վարմապետները ե՞րբ են պահպանել խստիվ հետևողականություն յուրյանը ավանդա առարկաների և նոցա ուսուցանելու եղանակի մեք է միևնույն առարկան այսօր Կիրակոսն է դաս տալիս, վաղը Մարկոսը... ե միևնույն Մարկոսը միևնույն առարկայի շարունակության ժամանակ այսօր տաքին է փչում, վաղը հովին, և այս բոլոր պոչավոր հանցանքները ընկնում են անմեղ մանուկների վրա— մեկը ապտակ է զարկում, մյուսը քանոնը ուրիշը չոքեցնում է, չորրորդն անհաց է թողնում, մի քանիսն էլ այնպիսի պատիժն եր են տալիս, որ ոչ ոքի մ բաքով անցած չլինի մինչև այն օրը և զվարճանում են իրենց Հրաշալի գյուտովդ։


Պարոններ, ներեցեք ինձ մի համառոտ խորհրդածությամբ վերջ տալ իմ կարծիքին։ թնությունր համաչափություն և կանոնադրություն է տիրում, ո՛չ մի բան մարդկային հնարմանց մեջ այգ հրա