ներդաշնակությանը այնքան համանմանելոա պահ անձ չունի, ինչքան մարդուս կրթության արվեստը։
Պետք էր, որ տնական և ուսումնական ազդեցությունքը միապես աո բարին տրամադրեին կրթվողին, պետք էր, որ միևնույն դպրոցի բոյոր վարժապետներր գաղափարակից լինեին և համընդունակ, պետք է, որ հոգաբարձուք համախոհ գտնվեին վարժապետաց հետ նոցա արդարացի պահանջումների մեջ։ Բայց քանի որ ղորանից և ոչ մեկը չկա» նամանավանդ, քանի որ տան և ուսումնարանի մեջ աջակցություն չկա, կա՛մ այն է, որ դպրոցը պետք է հետևի տան ձևին, ի գործ դնելով նորա բոլոր բարբարոսական և հնադարյան վարմունքները, և կա մ կրկնապատկելու է յուր
ուժը և երկոցունց. պարտավորությունքր ինքը մենակ կատարելու է, հետևելով բոլոր հռչակավոր դաստիարակների այո խոսքին, որ ասում են թե.— Երեխան որքան ավելի է ատվում տան մեջ, նա այնքան ավելի մեծ սիրո պիտի հանդիպի ուսումնարանում ըձ։ Եվ արդարև, ուսումնարանը դատարան չէ, չունի օրենքով որոշված պատիժներ, և վարժապետները ա յդ օրինաց կուրորեն գործադրողները չեն։ Ուսումնարանը չէ և ուղղարան օրինոք հանցավոր համարված երեխաների։ Ուսումնարանը մի կրթարան է։ Այդտեղ գալիս են անմեղ մանուկներ, որ նոքա գիտակցություն ստանան, ճանաչեն յուրյանը չարն ու բարինt մի խոսքով զարգանան բարոյապես և մտավորապես։ Մեզ վարժապետներիս վերապարտք կա ոչ թե պատիժների հետ ընտելացնել նրանց, այլ ամենայն բարոյական ճիգն թափեք, նույնիսկ ընտելացածների մեջ էլ մի ատելություն ձգել դեպի այն անարգ վարմունքը։ Իսկ եթե փոխանակ բարո յական ուժի, վարժապետների ձեռքը կտանք պատժելոլ իրավունքը, ես ամենայն հոգով հավատացած եմ, որ այնուհետև ուսումնարանը կդառնա պատժարան և վարժապետներր կլինին մի-մի դահիճ։ Եթե նույնիսկ մի թեթև ապտակը հրաշք է գործում, ինչպես ասում են շատերը և ես հավատում եմ, բայց ես հավատալուս հետ համողված եմ, որ այդ հրաշագործ ձեռքը մի սուրբ դաստիարակի ձեռք լինեչու է և ոչ մեզ պես մեղավորների։ Ուստի նախ և առաջ այդ սուրբ հեղինակու