Հասնելու է ինքնակրթությամբ և բարոյական ուժով և ոչ պատիժների օգնությամբ, որը մի կողմանե վարժապետաց կպահպանե յուրյան ց սոպռության և տգիտության մեջ և մյուս կողմանե աշակերտներից ոմանց կստրկացնե կուրության չափ, ճնշելով նոցա բոլոր ինքնուրույնությունը և անհատականությունը, և ոմանց կհասցնե անբարոյականության բարձր աստիճանին, իսկ միայն շատ սակավք զրկմնան այդ երկու ամենավնասակար ծայրահեղությունից։ Այս է ահա իմ կարծիքս պատժի մաս ին, իսկ մասնավոր երևույթների վերա ես նայում եմ որպես բացառությանց վերա։ Այս պես, Կայենի եղբայրասպանությունը սովորական երևույթ չէ, այլ բացառություն միանգամայն, ինչպես հրեշները չեն սովորական ծնունդներ։ Այլև ավելովդ չեմ համարում այս էլ ասել, որ ես պաս/ժի վերա նայել եմ սոսկ հոգեբանական կետից ըստ չափոլ իմ հասկացողության, իսկ բնախոսության կետից նայելը, որ իմ գործս չէ, թողել եմ բժիշկներին, որոնք, չեմ կարծում, որ ասեն, թե գլխին խփելով ուղեղը կկրթվի, կամ քաղցած պահելը առողջապահական նշանակություն ունի Եվ այլն։ Ի վերջո ես խոստանում եմ հարգո ժողովիդ ներկայացնել մի ուրիշ անգամ բազմատեսակ դյուրպգույն հնարներ մեր դատողության ենթակա չարյաց առաջքն առնելու համար, իսկ տյս անգամ ես միայն մի քանի հնարներ եմ մեջ բերում' որպես օրինակ, թե ինչպիսի հնարներ պիտի լինեն իմ առաջարկելիքս։
ՊԱՐՏԱՎՈՐՈԻԹՅՈԻՆ ՎԱՐԺԱՊԵՏՍ.
9 7. Բոլոր վարժապետների մեջ պետք է այնքան մեծ սեր և միութ չոփ լինի, որ այդ Գաի №ի աշակերտներին։ Եթե մեկը վշտացած է մեկ ուրիշից, սլետք է հայտնեի մանկավարժական ժողովի։ն և պահանջն նորա տնօրենությունը այդ մասին։ 2. Ոչ մի վարժապետ մի ուըիշ վարժապետի չպետք է բամբասե ժողովրդի մեջ, բայց ժողովի մեջ ամեն մեկը