Երբեմնապես, կիրակի կամ տոն օրերը, կարող են աշակերտներից քանի մի հոգի միասին մի որևիցե վարժապետի մոտ գնալ այցելության լրագիր կարդալու, կամ մի բան հարցնելու, խոսելու։ Այդ տեսակ ընտանեկան հարաբերությանց ժամանակը կարելի է երգել, ծիծաղացնել, զվարճացնել, և այդ տեսակ հարաբերությունքը ոչ միայն չեն պակասեցնիլ վարժապետի հեղինակությունը, այլ ավելի սիրելի կկացուցանեն և կգրավեն միանգամայն նորա հավատարմությունը։ Աշակերտի հիվանդության ժամանակ կարող են նորան այցելության երթալ, մխիթարել, սփոփել, բայց իհարկե ծախքի մեջ չձգելով նորա ծնողացը։ Հետամնաց և թմրած աշակերտների վերա մանավանդ առանձին ուշադրություն կդարձնեն դարձյալ ընտանեկան հարաբերությամբ։ Կարճ խոսքով ասել, վարժապետաց հարաբերությունը աշակերտաց հետ այնքան սերտ սիրով պիտի լինի, որ աշակերտը ուրևիցե վարժապետին տեսնելիս այնպես ուրախանա, ինչպես մի մանուկ յուր ծնողին տեսնելիս ուրախանում է, և ոչ թե վարժապետի շվաքը տեսնելուն պես փախչի և ծակամուտ լինի։ Երբ որ վարժապետին շրջապատում են աշակերտները, ինչպես հարազատ որդիք յուրյանց հարազատ ծնողին, այդ արդեն ապացույց է նոցա անկեղծ սիրույն և հավատարմությանը։
6. Այն վարժապետները, որոնցից հույս չկա մի այսպիսի հարաբերության, նոքա կարող չեն կրթող լինել։ Այդպիսիք կարող են բարձր դասատան մեջ մի որևիցե առարկա ուսուցանել, բայց չէ կարելի հանձնել նրանց նախակրթարանը, ուր պիտի հիմնարկվի երեխայոց բնավորությունը։ Նախակրթարանների մեջ միայն ա՛յն վարժապետները պետք է ունենան դաս, որոնք ավելի հեղինակություն և հարգ ու պատիվ ունեն թե՛ դպրոցական և թե՛ հասարակական կյանքի մեջ։ Այսպես ասելով ես ոչ միայն ընդդեմ չեմ. որ նոքա բարձր դասատանց մեջ էլ դաս ունենան, այլ այդ անհրաժեշտ եմ համարում, պատճառ՝