այդ հանգամանքն ևս քիչ ազդեցություն չունի փոքրերի վերա։ Չնայելով այս բոլոր ասածներիս — ես ինքս էլ համոզված եմ, որ որքան աշխատենք դպրոցը եդեմական դրախտի փոխարկել, դարձյալ սատանան կարող է մուտք գործել նորա մեջ՝ մեկին կամ մյուսին պատվիրանազանց անելու։ Աստված հրեղեն ոգիք ստեղծեց բոլորովին անբիծ և անարատ, այլ սակայն նոցա մի մասը մեղավոր գտնվեցավ։ Բայց այնուամենայնիվ ես կպնդեմ դարձյալ, որ աշակերտաց մեղաց համար պետք է վարժապետները հետևելով որդվույն միածնին՝ հանձն առնեն չարչարվիլ և յուրյանց արյունով սրբել նոցա մեղքերը։ Առանց հոգեկան տանջանքի վարժապետաց կողմից, չէ կարող ուսումնարանը կրթարան դառնալ։ Եվ արդարև, մեծ տանջանք է վարժապետի համար, երբ նկատում է, որ այսինչ աշակերտը արժանի էր մի փառավոր ապտակի, բայց ստիպվում է սանձահարել յուր կիրքը, աշխատում է չցուցնել յուր դեմքի վերա որևիցե բարկացողության նշան և միևնույն ժամանակ աշխատում է ամենայն սիրով և բարությամբ մոլորվածին ուղիղ ճանապարհի վերա դնել։ Այս էլ պետք է ասել, որ այսպիսի դժվարությունքը երկարատև չեն լինիլ. հետզհետե կարգասիրության հետ կընտելանան աշակերտները և դրանով կթեթևացնեն վարժապետի գործը, որի դժվարությունը կլինի միայն խիստ հետևողականություն պահպանել յուր մի անգամ բռնած ընթացքի մեջ։ Այլև՝ այդ գործը այնքան կթեթևանա, որքան բոլոր վարժապետաց կողմից կլինի միևնույն կարգի պահպանությունը։
Եթե յուրաքանչյուր դասատուն մի վարժապետի միայն հանձնված լիներ, այն ժամանակ մեծ դժվարություն չէր լինիլ բարոյական ազդեցություն գործելը, քան երբ որ զանազան բնավորության և հասկացողության մարդիկ են մուտք գործում միևնույն դասատունը, բայց մենք ներկա ժամանակումս չենք կարող յուրաքանչյուր դասատուն մի վարժապետի հանձնել, քանի որ չունինք դեռևս մասնավորապես այդ պաշտոնի համար պատրաստված անձինք, որոնք բոլոր ավանդելի առարկայքը միապես լավ գիտենան։ Այսպիսի դրության մեջ ավելի մեծ կարևորություն կա ուրեմն, որ վարժապետաց