Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/81

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱԼԵՔՍԱՆԴՐԱՊՈԼ

(Թղթակցություն «Մեղու Հայաստանի» լրագրի)

«Մեղու»֊իդ 50֊րդ համարի մեջ տպած էր մի տեղեկություն Ալեքսանդրապոլից հաղորդած, թե՝ «Քաղաքս օրով առաջ կցանկանար ազատվիլ Օրիորդաց դպրոցի հոգաբարձուների մի քանիսից, բայց, ընդհակառակն, այդ մի քանիսից էլ լինելու են հոգաբարձու տղայոց դպրոցումը։ Հետևանքը կլինի վրդովել տղայոց դպրոցի խաղաղ և կանոնավոր ընթացքը և մտցնել այն խաոսը, որ թագավորում է Օրիորդաց դպրոցում»։ Այս տեղեկություն հաղորդողը գուցե մի խելացի և ուսումնասեր մարդ է, բայց մոռացել է այն առածը, որ ասում է. «Ստի ոտները կարճ կլինին»։ Այս տարի մեր տղայոց դպրոցը չստացավ խաղաղ և կանոնավոր ընթացք՝ վարժապետաց սակավության և ոմանց անընդունակության պատճառով։ Չորս ամիս շարունակ դասեր էր, որ ձեռքե ձեռք էին ընկնում և մի վարժապետից մյուս վարժապետին տրվում, մի քանիսին հեռացնում, մյուսներին նոցա տեղը բերում, կրկին ճարահատվում և հրաժարածներին դարձյալ հրավիրում։ Ես կարծեմ որ այսպիսի մի ընթացք ոչ թե խաղաղ չէ և կանոնավոր, այլև խաոսից էլ վատթար է¹)։ Այժմ դառնանք Օրիորդաց դպրոցին։

Այս տարի Օրիորդաց դպրոցն ևս ունեցավ քանի մի փոփոխություն, բայց այս


¹ Բայց ներկա րոպեիս ըստ կարելույն լավ է և հույս կա, որ այսպես էլ հառաջ երթա ուսուցչական ժողովի շնորհիվ։