ՊԱՏԺԻ ՄԱՍԻՆ
Պատժելու և չպատժելու հարցը մանկավարժության մեջ նոր խնդիր չէ, թեև ոչինչ վախճանական վճիռ չի ստացել. ոմանք պնդում են, որ պատիժը հարկավոր է, իսկ ոմանք են չի հարկավոր և երկու կողմից էլ մեջ են բերում ըստ երևույթին իրավացի կարծիքներ։ Այս խնդիրը մեր մեջ նոր է սկսում բարձրանալ և արդեն երևում են հօգուտ և հակառակ պատժի խոսողներ։ Ես աշխատեցի այդ բանի վերա նայել պետական և դպրոցական բազմադիմի հանգամանքներն ի նկատի առած և արել մասնավորապես Ալեքսանդրապոլում և եկա այն եզրակացության, թե ներկա հանգամանքների մեջ մեր կողմից շատ անխոհեմություն կլինի ամեն մի վաժապետի պատժելու իրավունք տալ, ըստ որում մեր վարժապետները չնչին բացառությամբ պատժի ոչ լավ և ոչ վատ ազդեցությունից տեղեկություն չունին, նոքա պատժում են պատժելու համար, առանց աջ ու ահյակ նայելու, աննպատակ ու անգիտակցաբար, որի հետևանքը լինում է այն, որ փոխանակ ունքը շտկելու, աչքն էլ են քոռացնում։
Մենք մեր աչքովը տեսնում ենք, որ այսինչ կամ այնինչ աշակերտը, այսինչ կամ այնինչ ամբողջ դասատունը մի վարժապետի ներկայության ոչ մի թերություն չի երևցնում, մի այլ վարժապետի ներկայության անկարգության ծայրահեղ աստիճանի մեջ է ընկնում։ Վարժապետներից մեկը կարողանում է առանց պատմելու կարգ պահել, մի ուրիշ վարժապետ, պատժի բոլոր տեսակները իրան