Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/86

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՈՒՍՈՒՄՆ ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՎԻ

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Ա

Ամեն ոք կխոստովանի, որ մարդիկ կարդալուց առաջ գրել են, ըստ որում չէին կարող կարդալ և ինչ կկարդային, եթե գրված չլիներ։ Հայտնի է նույնպես, որ մարդիկ մեկենիմեկ չեն սկսել իրենց խոսքերը հնչյուններով ձևակերպել, ամեն մի հնչյունի համար մի առանձին նշան հնարելով.— այդ բանը շատ ուշ պետք է լիներ, և այն աստիճանաբար,— բայց այժմ, երբ այդ արվեստը արդեն ստացել է յուր կատարելագործությունը, դժվար չէ բնավ գլխի գցել մի խելահաս անգրագետի, թե ինչի՞ մեջ է գրելու գաղտնիքը, որ նա կարողանա գրել յուր արտասանած բառերը։

Այո, մի խելահաս անգրագետ իմանալով այդ բանը, շատ շուտ կարող է հնարել յուր համար առանձին գրեր, միայն այդ ավելորդ աշխատությունից նորան ազատելու համար կարելի է տալ նորա ձեռքը յուր ուզած նշանները, որոնք ընդունված են արդեն և դարերով սրբացած մի ամբողջ ազգի կողմից։ Սակայն մեզ չեն տալիս խելահաս անգրագետներ, այլ անխելահաս, չզարգացած, չկրթված մանուկներ, և ահա այս դեպքում ուսուցանողի պաշտոնը ավելի բարդ, ավելի բաղադրյալ պետք է լինի, քան թե առաջին դեպքում։ Վերջին դեպքում գիտակցություն, ուսում և կրթություն շղթայված պետք է լինի դաստիարակության գործի մեջ և գիտակցությունը այդ ամբողջ շղթայի առաջին նախապատրաստող ու