Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/94

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պիտի մնա որպես խելացի հայր, հետևելով իմաստունի այն խոսքին, որ ասում է. Մի լինիր այնքան քաղցր, որ կռաք տան քեզ և ոչ այնքան դա՝ ռն, որ թքեն վերադ»։ Գ


Այժմ ասենք մի քանի խոսք մեր ընդունած եղանակի մասին։ Դասավանդության եղանակներից մենք այն ենք համարում հարմարագույնը, որ հարմարեցրած է մանկան ամբողջ բնությանը' նորա մտավոր, բարոյական և ֆիզիկական կա՝րողությանց զարգացնելուն։ Եթե երեխային ոչ միայն պետք է սովորեցնել գրել֊կարդալ, այլև զարգացնել նորա իմացականությունը, այլև տրամադրել նորան մարդու բնական կոչման հասնելու ձգտիլ, ապա ուրեմն գրել−կարդալու հետ նորան պետք է վարժել նաև այնպիսի առարկաների մեջ։ որոնց շնորհիվ միայն նա պիտի կարողանա այդ ցանկալի ձգտումն ստանալ։ Եթե երեխային չպետք է հաղորդել ոչինչ որ նորա հոգու հասունությունից բարձր լինի, այլ միայն այնպիսիք, որ նորա մատաղ ուղեղը կարողանա նորան յուր մեչ բարեկամաբար հյուրընկալել, նորա ավելանալով մի նոր շենք, մի նոր հասկացողություն կազմել, ապա ուրեմն նույնիսկ կարդալը պիտի այնպիսի ձևով ավանդվի, որ երեխային միանգամայն ըմբռնելի և հասկանալի լինի։ թավական երեխային այբ ասելու տեղ ասել տա ա, որքան և հեշտ լինի սա առաջինից„ այլ պետք է նորան նախապատրաստել ըմբռնելու, թե ինչ ասել է: Այս է ահա համառոտակի մեր սկզբունքը և այս սկզբան վերա է կառուցած այս աշխատություն է Երեխայի սկզբնական կրթության առաջին տարինլ մենք բաժանել ենք հինգ կամայական շրջանի։ թոլոր շրջանների մեջ մայրենի լեզուն հանդիսանում է որպես կենտրոնա կան օղակ և նորա շուրջը պտտում են որպես օժանդակիչք ընդարձակիչք հետևյալ առարկաները— գրություն, համրանք առարկայախոսություն, բարոյախոսություն, երդ և մարմնամարզություն։ Սոցա միջնորդությամբ վարժապետը մայրենի