ուշադրությամբ։ Շատ հեշտ չէ երեխայոց բերանից դուրս քաշել նոցա գիտցածը, թեև նոքա բնականապես խիստ շատախոս են և բավական ճարտար, բայց երբ նկատում են, որ պատմողներից շատ գոհ է մնում վարժապետը, այնուհետև ամենքն էլ վստահություն են ստանում և այս կերպ օրեցօր ավելանում է պատմողների թիվը Սոցա պատմածների մենք վարժապետը նշմարում է չափազանց շատ թերությունը, բառասխալ, մտքի սխալ, անկապ և կցկտուր բաներ, բայց ամենքից էլ գոհ է մնում և չի շտկում ոչ ոքի սխալ, որ չվտեցնե նոցա, այլ ամենքին էլ վստահություն տա մի մի բան պատմելու։ Եթե երեխայք կատարյալ վստահություն լինեն ստացած, այդ արդեն կերևա նորանից, որ նոքա արձակ համ արձակ, իրանց հատկական աշխուժությամբ, աչքունք խաղցնելով կպատմեն իրանց գիտցած հեքիաթներն ոա առակները։ Երբ որ աշակերտները հասնում են այս աստիճանի վստահության, այնուհետև վարժապետն արծարծում է մեկի պատմածը ընդհանուր հարցերով, և լիակատար պատասխան պահանջում ձեռք բարձրացնողներից։ Հարցերը լինում են շատ հասարակ և հեշտ պատասխանելիք օրինակ, ով գնաց ով եկավ, ով ասաց, ինչու համար, որտեղ, երբ, ինչ ինչո~վ և այլն. սկսում է քիչ-քիչ ուշք դարձնել նաև նոցա արտասանության և օտար բառերի վերա, ցույց տալով նոցա տեղ մաքուր հայերենը։
Լեզվի մարզմանը կարող են օգնել և շուտասելուկ։ Երեխայք մեջ կբերեն իրանց գիտցած շուտասելուկները, իսկ չգիտեցողները տեսնելով, որ այդ բանը ևս պետք է գալիս, իրանց տներից կբերեն շատ շուտասելուկներ։ Շուտասելուկների կարգը կարող են ընկնել և այն բառերը, որոնք ըստ տեղական սովորության, սխալ են արտասանում երեխայքը։ Այսպես, Ալեքսանգրապոլու երեխայքր չեն կարողանում ասել Մար|ւա մայ Մայրամ, ճայրավ, Պետրոս — Պեոոոս, կոտրեց — կոոոեց, մկրատմրկատ, — հոյր, մոր — այրյուն և այլնր Ահա այս տեսակ բառերից վարժապետը կարող է կարճ~ կարճ շուտասելուկներ շինել և առաջարկել երեխայոցն ա