Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/97

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ելա։ Այսպես, Ալեքսանդրապոլի երեխայով համար կարելի է շինել հետևյալ շուտասելուկների պես բաներ. -


Պետրոսը մկրատով յուրր մատը կտրեց։ Հավը կուտ ուտելիս կտուցը կոտրեց։ Մարիամը Մարիամին չի ասում Մարիամ։ Մարիամ, Մարիամ, մնաս բարով։


Հարյավ, հարյավ, քրիստոս հարյավ։ Եղբայրը գնաց հյուր մորը հայտնեց. - Վահրամ Սահրատյանը կոտրեց յուր բահը։ Սահման, սահման, անսահման։ Մահկանացու մարդը չի մնալ անմահ։ Շատ ո՛հ էլ որ անենք, չենք պրծնիլ մահից։ Անահ, աներկյուղ, չկա ոչ մի գյուղ և այլն։


Հանելուկներն ևս շատ կարևոր են նոցա մտածողության և նկատողության զարգացման համար։ Այս գործի մեջ վարդապետը կարող է .երեխայոց այն աստիճան սրամտության հասցնել, որ նոքա իրանցից մի անգամ կարողանան մի-մի հանելուկ հանել և ասել։


Սկզբումն ասում են իրանց գիտցած հանելուկները չգիտցողները բերում են տներից հանելուկների բավական մեծ պաշար։ Հետո վարժապետն ինքն է ասում այնպիսի հանելուկներ, որ ոչ այնքան հեշտ լինին, որ իսկույն հասկանան, և ոչ այնքան դժվար որ բնավ չհասկանան։ Վարժապետի ասածները վաղուց ասված բաներ չպիտի լինին, նա կնայե յուր չորս կողմը և ինչ որ կտեսնե, նոցա վերա մի բան կհնարե և կառաջարկե աշակերտներին գտնելու։ Օրինակ, նա տեսնում է հնոց և նորա վերա ասում է՝ այն ի՞նչն է, որ մինչև իրան չենք տաքացնում, նա մեզ չի տաքացնում։ Տեսնում է աթոռ, սեղան և ասում է. ի՞նչ բաներ են, որ չորս ոտն ունին, բայց կենդանի չեն։ Ի՞նչ ունինք մենք, որ երբ բաց ենք անում, լուսանում է, որ խփում ենք. մթնում է (աչք)։ Մեր ջանիցն ի՞նչ կարող ենք կտրել, որ ցավ չիմանանք (եղունկ, մազ)։ Այն ի՞նչ բաներ են, որ երբ ջրի մեջն ենք գցում, հալվում են (աղ, շաքար, ձյուն, սառույց և այլն)։


Առածներն ևս կարող են պետք գալ որպես մեր պապերից ասված սուր ճշմարտությունք։ Դոցանից կարելի է ընտրել երեխաներին ըմբռնելի առածներ և առաջարկել նոցա դատողությանը, թե ի՞նչ դեպքում և ինչո՛ւ համար են ասում