այդ առածը։ Անհասկանալի չէ երեխայոց համար, թե ե՛րբ ում համար կասեն' «Գժին խրատն ինչ անե, սևին սապոնն ինչ}>։ Եվ որքան դատողություն կարող-են տալ երեխայք, թե ինչպես շատ անխրատ երեխայոց վերա չի ներգործում
- չինչ խրատ, և վարժապետն էլ կօգնե նոցա, որ իրանց կարծիքը պարզ հայտնեն, ինքն էլ յուր կողմից կավելացնե, ինչ
որ կամենում է, այսպես էլ հետևյալների վերաբերությամբր էրեխին բանի դիր, հետնեն գնա'։ Էշն իշի մոտ որ կապես, կամ առոցը կսովորի կամ փառոցը։ Ինչ կասես, էն կլսես, №Լ կհանես, էն կհնձես։ Զվի գողը ձիու գող կգառնա։ Մեկը հազարի անունն է կոտրել։ Որդին որ բռնումը ձվածեղ շինի, մոր պաըտքիցը չի կարող դուրս գալ։ Սուտ ասողի տունը կրակ ընկավ, ոչով չհավատաց։ Տաշած քարը գետնին չի մնալ։ Այսպես ահա, առաջին շրջանում մայրենի լեզվի մեջ կրթելու նյութերը պետք է լինեն — մանրիկ հեքիաթներ, առակներ, շուտասելուկներ, հանելուկներ և առածներ։ Սոցանով վարժապետը պետք է բանա երեխայոց միտքը, շարժման մեջ ձգե նոցա գիտակցությունը, սորվեցնե նոցա մտածել և դատել, մարզել նոցա լեզուն, որ կարողանան հեշաությամ բ արտասանել յոևր առաջարկած բառերը։ Սոքա գործի արտաքին կողմերն են, ներքինն էլ, այսինքն' հոգեկան 4լոդմն էլ այն է, որ երեխայքը ստանում են իրենց բնական աշխուժությունն ու վստահությունը, զգում են, որ վարժապետը մի օտար մարդ չէ, այլ հոր պես սիրում է իրանց, իրանց ուրախության ուրախակից է, և մեզ էլ այս է պետք գլխավորապես, վասն զի առանց այս հոգեկցությանը ոչինչ ազդեցություն չենք կարող անել երեխայի ինքնագործունեության ու ինքնակրթության վերա։ ՇՐՋԱՆ ԵՐԿՐՈՐԴ Լուծումն u|UirpbrnipjuiCg Այս շրջանի մեջ նախընթաց նյութերի վերա պիտի ավելանա սլարբերությանց էլամ նախադասությանց լուծումն, որ է՝ իմանալ, թե այս կամ այն պարբերության մեջ քանի