Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/102

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գերեզմանային լռութիւնը չարագուշակ է նոյնքան, որքան և աղմկալի զուր լաց ու կոծը։

Սուրհանդակը. Ահա, իսկոյն կիմանանք, թէ արդեօք որ և է գաղտնի խորհուրդ ունէր նա իր յուզուած սրտում: Ես կերթամ պալատը։ Այո, իրաւ էք ասում, խոր լռութիւնն էլ ահաւոր բան է։ (Միջին դռնով մտնում է պապատը)։

Առաջին ալեւոր. Ահա գալիս է ինքն արքան ձեռին բռնած, սարսափելի է ասել, մի պերճախոս ապացոյց ոչ այլոց մեղքի, այլ իր անմտութեան (Դաշտի կողմից դանդաղ ու գլխակոր վերադառնում են Կրէօնն ու ստրուկները. որոնցից ոմանք կերններ ունեն ձեռքներին։ Կրէօնը գրկել է Հեմոնի դիակը։ Յետեւից գալիս են մի խումը ստրուկներ, բերելով պատգարակի վրայ Անտիգոնէի դիակը։ Երթ սգերթը երեւում է, սկսւում է երաժշտութին, նախ՝ սգերթային եղանակով, այնուհետեւ սաստիկ ողբաձայն, իսկ ողբերգութեան վերջում կրկին սգերթային)։

 ՉՈՐՐՈՐԴ ՏԵՍԱՐԱՆ
 ՊԱՐԸ ԵՒ ԿՐԷՕՆ

Կրէօն. Վա՛յ իմ մահաբեր մեղքին, որ գործեցի անմիտ յամարութեանս մէջ: (Ալեւորներին) Նայեցէք. ազգականներ են սպանողն ու սպանուածը։ Վայ իմ անիմաստ հրամաններին: Որդեակս, դու մեռար ծաղիկ հասակում վաղաժամ մահով։ Վայ ինձ, վայ ինձ, արևդ մարեց ոչ քո, այլ իմ անմտութեան շնորհիւ։

Առաջին ալեւոր. Աւա՛ղ։ Շատ ուշ հասկացար ճշմարտութիւնը։

Կրէօն. Աւա՛ղ։ Հասկացայ ճշմարտութիւնը ես, թշուառականս: Մեծ պատուհաս եկաւ իմ գլխին, աստուած խելքս առաւ ու դրդեց գնալ անմտութեան ճանապարհով։ Նա խլեց ինձնից ու ոտահարեց կեանքիս հրճուանքը։ Ո՛վ մահկանացուի ապարդիւն վաստակ։ (Լռութիւն. պալատից շտապով բեմ է գալիս Կրեօնի ստրուկներից մեկը)։

ՀԻՆԳԵՐՈՐԴ ՏԵՍԱՐԱՆ
ՆՈՅՆ ԱՆՁԻՆՔ ԵԻ ԳՈՒԺԿԱՆԸ

Գուժկանը. Տէր արքայ, աղէտն անպակաս է քո տնից։ Ապացոյցներից մէկը ձեռիդ է, իսկ միւսը կը տեսնես, երբ ներս մտնես

Կրէօն (դողդոջուն ձայնով) Ի՞նչ աղէտ է մնացել աւելի վատ, քան այս աղէտը։