Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/105

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վեր թըռաւ՝ վար․ դէս ընկաւ՝ դէն,
ժիր Մըրջիւնի տաքուկ ու շէն
բունը յիշեց, ելաւ, գընաց,
դըռան առջև տըխուր տըզզաց,
— բաց արէքը, բաց...»
էս տարաժամ՝ թըշւառ ձէնից
կոպիտ, թուխ֊թուխ,
հաստագըլուխ
մի պահապան զարթնեց քընից,
ներսի մըթնում մի կերպ արաւ,
փակած դուռը նեղ ծերպ արաւ,
տեսաւ՝ սևով, թևով զուգուած՝
դըռան աոջև մինը տընկուած,
ոտները թել,
ինքը մի գէլ։
— Հէ՜յ, ո՞վ ես դու,
ախպէրացու։»
— Տըզ-պը՜զզ, ասաւ, Մոծակն եմ ես։
Բա չե՞ս ասիլ՝ էսպէս, էսպէս.
ամառն ամբողջ
ուրախ, առողջ,
պայծառ ու տաք
արևի տակ
կինըս աշխոյժ սազ էր ածում,
ես էլ անհոգ խընդում, ցընծում,
տեսակ֊տեսակ պարեր պարում,
սըրա նըրա թուշն համբուրում,
ու վայելում ամեն բանից,
ամեն բարուց ու սեղանից,
լիքը այգում,
ճահճոտ մարգում,
ճոխ տըներում,
պալատներում...
Մի անգամ էլ, երբ որ էսպէս
պարում էի, մինը անտես
էնպէս զարկեց՝ ուշքըս անցաւ։
Ուշքի որ գամ՝ ի՞նչ տեսնեմ լաւ.—
երկինքը թուխպ, երկիրը սև,