Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/115

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այդպես է, իմ տխուր կեանքի անարժան ուղեկից, դուք նման էք հասարակութեան, որին չը պէտք է բնաւ նուրբ անուշահոտութիւն առաջարկել, դա նրան նեղացնում է, այլ լոկ խնամքով հաւաքած աղտեղութիւններ։

9.

ՎԱՏ ԱՊԱԿԱԳՈՐԾԸ

Կան զուտ մտահայեաց բնաւորութիւններ, գործողութեան բոլորովին անընդունակ, որոնք սակայն երբեմն մի անըմբռնելի ու խորհրդաւոր դրդումով գործում են այնպիսի արագութեամբ, որին իրանք իրանց անընդունակ էին համարելու։

Նա, որ դռնապանից վշտաբեր մի բօթ լսելու ահից շրջում է դռան աոաջն ու չի վստահանում ներս մտնել, նա, որ երկու, շաբաթ պահում է նամակն առանց բաց անելու, կամ միայն կէս տարի անց է ձեռնարկում այն գործին, որի անհրաժեշտութիւնը դեռ մի տարի առաջ պարզ էր, զգում է յանկարծ, որ մի բան իրան մղում է դէպի գործ, որպէս աղեղն է մղում նետին։

Մորալիստն ու բժիշկը, որ ամենագէտ լինելու յաւակնութիւնն ունեն, չեն կարող բացատրել, թէ որտեղից է ծագում այդ յանկարծական եռանդը ծոյլ ու հեշտասէր հոգիներում և նրանք, որ ամենասովորական ու անհրաժեշտ գործի անընդունակ էին յանկարծ մի վայրկեան հոգեկան ոյժ են ստանում ամենաանմիտ, անգամ վտանգաւոր վարմունքների համար։

Իմ բարեկամներից մէկը, մի խաղաղ ու երազող մարդ, հրդեհել էր միանգամ անտառը, որպէսզի, ինչպէս ինքն էր ասում, տեսնի, թէ արդեոք իրա՞ւ կրակն այնքան հեշտ է տարածւում, ինչպէս սովորաբար պնդում են։ Տասն անգամ իրար յետևից նրա փորձը չէր աջողուել, բայց տասնմէկ անգամին աւելի քան աջողուեց։

Մի ուրիշն իր սիգարը վառօդի տակառի մօտ կը վառի, որ տեսնէ, իմանայ, փորձէ ճակատագիրը, որ ստիպէ ինքն իրան ստուգելու իր արիութիւնր, վերջապէս խաղի համար, անհանգստութեան քաղցրութիւնն զգալու համար կամ պարապութիւնից։

Դա եռանդի այն տեսակն է, որ ձանձրոյթից ու ցնորամտութիւնից է բղխում, և նրանք, ուժ մէջ նա յամառօրէն է արտայայաւում, ինչպէս ասի,սովորաբար ամենաանհոգ ու երազուն արարածներն են։