Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/186

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վերջում աւելացնում էր, որ իբր թէ էր պատուէրները եղել են հանգուցեալ հայրապետի կամքովը, որ իր կենդանութեան ժամանակ յայտնած է եղել նոր աոաջնորդին՝ Ջալալեանին։

Բայց երբ Շանշեանը կասկած յայտնեց աոաջնորդի ճշմարտութեան մասին, նա մի նոր ժողով հրաւիրեց, որին բացի հոգաբարձութիւնից և Կարինեան ու Պատկանեան ուսուցիչներից ներկայ էր նաև էջմիածնի սինօդի պրոկուրոր Յովհաննէս Միրաքեանը։ Համաձայն այդ ժողովի որոշման Ջալալեանը պաշտօնապէս յայտնեց Շանշեանին, որ ժողովին ներկայ էր, թէ իբրև աոաջնորդի իրան է պատկանում դպրոցի մասին տնօրինութիւն անել, և այս հիման վրայ նա պահանջում է Շանշեանից ի կատար ածել իր նախընթաց կարգադրութիւնները։

Շանշեանը սուս ու փուս գլխարկն առնում է և ժողովականներին հրաժեշտ տալով, հեռանում դպրոցից և իր պատճառաբանած հրաժարագիրն ուղարկում Էջմիածին կաթողիկոսական տեղապահին։

18․

Հրաժարագիրն ուղարկելուց մի քանի ամիս անցկացած՝ Շանշեանը տեղափոխուեց Պետրոգրադ իր եղբօր մօտ։

Նրա հեռանալը շատ վատ ազդեցութիւն գործեց թէ աշակերտութեան և թէ հասարակութեան վրայ։

Ամենքն էլ դատափետում էին Ջալալեանին և հոգաբարձութեանը։ Շանշեանին փոխարինող նոր տեսուչ Արգանովի դէմ դպրոցում խլրտումներ սկսուեցին աշակերտների մէջ, որոնց ներկայացուցիչներն առաջնորդին դիմելով, նրա արձակումն էին պահանջում։

Աշակերտներէ այդ ըմբոստութիւնը պատժելու համար հոգաբարձութիւնը ոստիկանութեան միջոցով գիշերը ձերբակալել և բանտարկել տուեց նրանցից շատերին։

Առաւօտը այս բանը լսելով, ժողովրդից շատերը խումբ խումբ առաջնորդաբան դիմեցին և բանտարկուած աշակերտների արձակումն պահանջեցին։ Թէպէտ բանտարկուածներն ազատ թողնուեցին, սակայն Ջալալեանի և հոգաբարձութեան դէմ դժգոհութիւնն ու զայրոյթը հետզհետէ աւելանում էր։

Նորընտիր կաթողիկոսը դեռ ոտք չէր դրել Կովկաս, երբ հազարաւոր ստորագրութիւններով բողոքագրեր պատրաստուեցին Ջալալեանի դէմ, որի արձակումն էին պահանջում առաջնորդական պաշտօնից։

Ժողովրդի բողոքագրի մեղադրանքներից իրան արդարացնելու նպատակով Ջալալեան Սարգիս արքեպիսկոպոսը փութաց կաթողիկոսին մի յայտարարութիւն ուղարկել, որի մէջ ժողովրդի մէջ ծագած վրդովմունքն ու յուզմունքը Շանշեանին էր վերագրում։ Ջալալեանի այդ յայտարարութեան պատճէնը Շանշեանին էր ուղարկել իր Թիֆլիսի բարեկամներից մէկը։ Ստանալով այդ պատճէնը, Շանշեանը 1861 թ. հոկտ. 21-ին մի ընդարձակ բացատրութիւն ուղարկեց կաթողիկոսին Պետրոգրադից։

19.

Շանշեանի այդ թուղթը, Թիֆլիսի հայ հասարակութեան կողմից Էջմիածին