Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/187

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ուղարկուած բողոքագիրը, Պոլսում և Թիֆլիսում այդ միջոցներին հայկական կեանքում տեղի ունեցած անցքերը[1]) Մատթէոս կաթողիկոսի վրայ ունեցան իրանց ազդեցութիւնը։ Եւ նա Հարկաւոր Համարեց Ջալալեան Սարգիս եպիսկոպոսին Հեռացնել առաջնորդութիւնից։ Եւ կառավարութիւնը, որ ցարդ պաշտպանում էր նրան, բարւոք Համարեց զոհել նրան Մատթէոս կաթողիկոսին մերժած չը լինելու Համար։ Ինչ վերաբերում է Շանշեանին, նա այս անգամ Շուշուայ Հայոց ուսումնարանի Հոգաբարձութեան կողմից հրաւիրուեց տեսուչ։ Երբ առաջին անգամ Հոդաբարձութիւնը նրան այդ պաշտօնն առաջարկեց։ Շանշեանը Պետրոգրադից պատասխանեց, որ ինքը յօժար է, միայն եթէ կաթողիկոսը իր Հաճութիւնը տայ նախապէս։[2]) Հոգաբարձուները դիմեցին կաթողիկոսին, որը նախ քան իր կամքը յայտնելը ցանկացաւ անձամբ տեսնել Շանշեանին, ծանօթանալ նրա ուղղութեանը։ Եկաւ Շանշեանը Էջմիածին, վեՀափառը Հաւանեց նրան և 1863 թ. սեպտեմբերի 13-ին №-452 կոնդակով Հաստատելով նրան տեսուչ, ուղարկեց Շուշի։

Այդ կոնդակի մէջ կան ի միջի այլոց և Հետևեալ տողերը. «Թէև ի լրոյ ևեթ Հաւաստի եղեալ էաք ազգասիրական և Հոգեկան ազնւութեան Յարգելւոյն Պետրոսի Շանշեանց, որ երբեմն բաւական ամօք ի միջոցս կենդանութեան արժանայիշատակ նախորդին մերոյ Տեառն Ներսէսի ծառայեալ է ազգասիրական եռանդուն անձնուիրութեամբ, որ յետ կենսագրաւ լիննլոյ Հանգուցելոյն ի Տէր, ելեալ ի պաշտամանէն, բնակէր ի Պետերբուրգ լի աղգասիրութեան հոգւով. սոյն սիրելին մեր ի Տէր, արժանին գովութեան, ներկայացեալ առաջի մեր, Հասու ազնւութեան Հոգւոյ նորա եղաք․․․»

20.

Էջմիածնից Շուշի գնալիս Շանշեանը Թիֆլիսից հետը մի քանի ուսուցիչներ տարաւ։ Նա ձեռնարկեց Ղարաբաղի դպրոցի կարգաւորման ու բարեկարգման գործին թէ ըստ ուսումնականին և թէ ըստ տնտեսականին, իրեն աջակից և ջերմ Համակրող ունենալով տեղական Հոգաբարձութիւնը, որի անդամներն էին՝ Բալաբէգ Մելիք-Ղարագեօզեան, Համբարձում բէգ Սարուխանեան, Սարգիս բէգ Սարուխանեան, Սարգիս բէգ Քալանթարեան, Գաբրիէլ Աղամալեան և Համբարձում Խաչատրեան։

Շանշեանի մանկավարժական ուղղութիւնն արդէն յայտնի է ընթերցողին։ Իսկ այդ ուղղութիւնը ճիշտ այն էր, ինչ որ մեր պատմաՀայր Խորենացին վերագրում է ս. Մեսրոպ Մաշտոցին, ասելով, որ նա «ոչ որպէս արուեստ ուսուցանէր, այլ իբրև զհոգի առաքելաբար աշակերտելոցն տայր»։

  1. Այդ այն անցքերն են, որ մասամբ դուրս են բերուած իմ «Պաամական Քաղուածներ»֊ի 10֊րդ պրակի վերջերում։
  2. Շանշեանը տեղին և վարձատրութեան չափին ոչ մի նշանակութիւն չէր տալիս և ոչ մի խօսք չէր ասում, այլ ուրախութեամբ յանձնառու էր լինում տեսչի և կամ կրօնուսոյցի պաշտօնն ստանձնել Հայոց որևէ դպրոցում, երբ ում և իցէ կողմից մի այդպիսի աոաջարկութիւն լինում էր իրան։ Միմիայն 1883-ին նա չընդունեց Սեդրակեան Արիստակէս եպիսկոպոսի հրաւէրը Ներսէսեան դպրոցում կրօնուսոյց լինել, և իմ հրաւէրը՝ լինել Ախալցխայի դպրոցում աեոուչ։ Պատճառը իր տեղում կը յայտնեմ։