Jump to content

Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/203

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նախ քան այս Հարցին դառնալը, տանք մի քանի կարևոր ծանօթութիւններ։

Մտքի կամ գիտութեան տնտեսութեան սկզբունքը Մախը դրել է դեռ 1871 – 1872 թուականներին։ Բայց միայն 10 տարուց յետոյ, 1882 3 թուերին նա իր «Die economishe Natur der physikalischen Forschung» («Ֆիզիքական հետազօտութեան տնտեսական բնոյթը»)աշխատութեան մէջ աւելի զարգացնում, հիմնաւորում և պարզ բանաձևում է տնտեսութեան կամ խնայողութեան պաՀանջը։

Մի երկու տարուց յետոյ միանգամայն ինքնուրոյն և Մախից անկախ դնում է նաև այդ սկզբունքը Ռիխարդ Աւևնարիուսը իր աոաջին նշանաւոր գրուածքի մէջ՝ «Philosophie als Denken der Welt, gemass dem Prinzip des kleinsten Kraftmasses» («Փիլիսոփայութիւնը որպէս աշխարհի մտածողութիւն ըստ ոյժի ամենափոքր չափի սկզբունքի»), իսկ յետոյ զարգացնում է իր գլուխ֊գործոցի մէջ «Kritik d. rrinen Eriahrung» («Զուտ փորձի քըննադատութիւն»)։

Այսպէս Մախի տնտեսութեան պահանջը և Աւենարիուսի «ոյժի ամենափոքր չափի սկզբունքը» մէկ և միևնոյն նպատակն ունեն՝ խնայել գիտութիւնը, մտաւոր ոյժը։) Միտքը, մտաւր աշխատանքը չը պէտք է ցրել, այլ անհրաժեշտ է տնտեսել, խնայել։ Ըստ Մախի գիտութեան գերր և էական գործը կայանում է Հէնց նրանում, որ նա աշխատէ, որքան կարելի է, շատ և հարուստ փորձ ձեռք բերել մտածելի կարճ ժամանակամիջոցում ամենաքիչ աշխատանք սպառելով, Հետևապէս ամենանուազ չափի ոյժ գործադրելով։ Ահա մտքի և գիտութեան տնտեսութեան սկզբունքի բանաձևը։ Այս սկզբունքի նպատակն է ուրեմն խնայել մտքի, ժամանակի և ոյժի առաւելագոյն չափը և ծախսել միայն նուազագոյն չափը։

Տնտեսութեան սկզբունքը պէտք է ձանաչուի չափանիշ, գերագոյն իդէալ, որին պիտի ձգտէ ամեն մի գիտութիւն։ Այս է Մախի և Աւենարիուսի պահանջը և խորին Համոզմունքը։ Ամեն մի մտածող, նամանաւանդ բնախոյզ, պէտք է իր Հետազօտութիւնների մէջ Հետևէ այս սկզբունքին, իր գործելակերպը դրան ուղղէ։ Էապէս փիլիսոփան ևս այս սկզբունքն ընդունում է որպէս ղեկավար տեսակէտ, երբ նա ձգտում է իր փիլիսոփայական աշխարհայեցողութիւնը որոշ ձևի մէջ դնել, մի ներդաշնակ սիստեմի վերածել։ Նիւթի դասաւորումը, կարգաւորումն արդէն տնտեսութեան սկզբունքի պահանջն է։

Մախը տնտեսութեան սկզբունքի մէջ տեսնում է մի իդէալ։ Ըայց իսկոյն պիտի աւելացնել, որ այս իդէալը Մախի Համար ունի միայն գործնական նշանակութիւն։ Այս սկզբունքի մէջ Մախը տեսնում է նպատակարանական֊կենսաբանական պահանջ։ Իսկ տեսական պահանջը երկրորդական տեղ է բռնում։ Այս չափով իհարկէ միանգամայն ընդունելի և օգտակար է մտքի կամ գիտութեան տնտեսութեան սկզբունքը։ Մտքի տնտեսութիւնը անկասկած չի կարող ճանաչուել որպէս իմացութեան իսկական նպատակն առհասարակ։ Գիտութեան իսկական և վերջնական նպատակն աւևլի լայն է և խորը․ նա ունի գործնական, բայց և միաժամանակ տեսական նշանակութիւն։ Մախ և Աւենարիուս տնտեսութեան սկզբունքն ընդունում են նաև որպէս մի միջոց, մի զէնք գոյութեան կռւում։ Նրանք մեծ մասամբ շեշտում