Jump to content

Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/204

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

են տնտեսութեան սկզբունքի նշանակութեան և արժէքի վրայ գործնականի սահմանում։ Մախր յաճախ նկատում է՝ տալ փաստերի որևէ բնագաւառի մեթոդիկ, դիտական նկարագրութիւնր, այդ նշանակում է խնայել, տնտեսել սեք մարի ոյժը։ Եւ յիրաւի Աւենարիուսի փիլիսոփայութիւնն, օրինակ, արտահայտուել է բանաձևերի, սեղմ և տարակուսանք չր վերցնող մտքերի մէջ։ Ով երբևէ վերցրել է իր ձեռքը Աւենարիուսի որևէ գիրքը, անկասկած նկատած կը լինի այդ հանգամանքը։ Եւ մարդ տնտեսում է, նկատում է Մախր, ոչ թէ տնտեսելու համար, մարդ տնտեսում է, որպէսզի որևէ բան ձեոք բերի, որպէսզի վ այելէ[1])։ Այստեղից էԼ ուրեմն պարզ է, որ Մախը աոաւելապէս աչքի աոաջ ունի այդ սկզբունքի գործնական կողմը և նշանակությիւնը։

III

Ֆիզիքաականի և հոգեկանի ըմբռնումը.-չը կայ գուալիզմ, այլ կայ մոնիզմ..- միատեսակ տարրեր և երկու տեսակի կախժումներ.-օրինակներ.-Մախ և Բերկլեյ.-«ներքին և արտաքին» աշխարհների, «ես»-ի և շրջապատի, սուբիեկտի և առարկայի ըմբռնումը:


Այժմ դաոնում ենք Մախի տարրերի ուսմունքի, նրա բովանդակ փիլիսուիայութեան ամենանշանաւոր կէտին։ Ֆիզիքականի և հոգեկանի յարաբերութեան հարցն է այդ, աւելի ճիշտ, տարրերի ֆիզիքական և հոգեբանական շարքերի կախման հարցը։ Սա մէկն է փիլիսոփայութեան և հոգերանութեան ամենակնճռոտ և դժուարին պրոբլեմներից։


Այս կետում էլ Մախի և Աւենարիուսի ամենամեծ և անմեռ ծառայութիւնը գիտութեանը կայանում է յատկապէս նրանում, որ այդ փիլիսոփան ցոյց տուեց ֆիզիքականի և հոգեկանի փոխյարաբերութիւնը մարդկային անհատի մէջ։ Մարդկային անհատը մի հոգե-ֆիզիոլոգիական ամբողջությիւն է, որի մէջ հոգեբանական և ֆիզիոլոգիական շարքերը փոխադարձ յարաբերութեան մէջ են գտնվում։

Եթէ մարդկային անհատը ասում է՝ «ես ունեմ ուղեղ», այդ նշանակում է՝ ես կոչուած ամբողջութեանը պատկանում է ուղեղը որպէս մի բաղկացուցիչ մաս: Եւ եթէ անհատն ասում է՝ «ես ունեմ մտածողութիւններ», այդ նշանակում է, որ ես կոչուած ամբողջութեանը պատկանում են որպէս բաղկացուցիչ մասեր այդ մտածողութիւնները։ Սրանից պարզ է, որ եթէ մարդ ունի ուղեղ և մտածողութիւն, այդ չի նշանակում երբէք, թէ ուղեղը մտածողոթիւններ ունի: Միտքն անկասկած իմ ես կոչուածի կամ անհատի միտքն է, բայց երբէք մի միտք «իմ ուղեղի», ինչպէս որ «իմ ուղեղը» իմ մտքի ուղեղը չէ: Այս բոլորի տրամաբանական հետեութիւնն այն է, որ մի կողմից ուղեղը մտածողութեան ոչ արդիւնքն է կամ կայանը, ոչ օրգանը կամ գործիքը, ոչ կրողը կամ սուբստրատը, մտածողութիւնը միւս կողմից ուղեղի ոչ բնակիչն է կամ հրամանատարը, ոչ միւս կէսը կամ կողմը, ոչ արգասիքը կամ միայն մի դրութիւնը։[2]) Ուղեղը և մտածողութիւնը

  1. Prinzipien d. Wärmeiehre, էջ 391, «Ökonomie d. Dissenschaft» գլուխը։
  2. R. Avenarius. Der menschl. Weltbegriff, էջ 75-6։