միևնոյն մարդ- անհատի հաւասար ատրիբուտները, յատկանիշներն են։ Եւ այս վերջինների իսկական կրողը ինքը մարդն է: Ուղեղր և մտածողոթիւնը, այդ ֆիզիքա-հոգեկան տարրերը սերտ ու անբաժան կերպով կապուած են մարդկային անհատի մէջ, սրանք գտնւում են փոխադարձ յարաբերութեան և կախման մէջ։ Եթէ առաջանում են ֆիզիոլոգիական փոփոխութիւններ, այն ժամանակ երևան են գալիս նոյնպէս համապատասխան հոգեկան պրոցեսներ և ընդհակառակը։
Ճիշտ այս ձևով է լուծւում ֆիզիքականի և հոգեկանի յարաբերութեան պրոբլեմն առհասարակ:
Ֆիզիքականն ու հոգեկանը հաւասարարժէք են և հաւասարապէս իրական, տուևալ։ Նրանցից մէկը միւսից չի ծագում և ոչ էլ մէկը միւսից աւելի կամ պակազ զօրաւոր է:
Մախը իրաւացի կերպով յետ է մղում Ռիրօի տեսակէտը, համարելով այն միակողմանի և սխալ: Ռիրօն, ասում է Մախր, շատ հեռուն է գնում, երբ նա ամբողջ հոգեկանը ֆիզիքականի համար լոկ մի sourajoute է ընդունում և միայն ֆիզիքականը համարում զօրաւոր, գործօն: Մախը այսպիսի տարբերութիւն չի ճանաչում[1]): Ահա նրա կտուկ խօսքը։
Ըստ Մախի (և Աւենարիուսի) թէ ֆիզիքականը և թէ հոգեկանը սկըզբնապէս տուեալ են: Ոչ ֆիզիքականն է առաջնական, ամենից առաջ տուեալ, ոչ էլ հոգեկանը: Առաջնականը տարրերն են և սրանք են, որ կազմոմ են «ես»-և և իրը, hոգեկանը և ֆիզիքականը։ Ֆիզիքականը և հոգեկանը միևնոյն պրոցեսի բաղկացուցիչ մասերն են: Այդտես ճանաչւում է մի մեծութիւն, որի մէջ միացած և համակարգուած են տարրերը: Այս մեծութիւնը, որի Աւենարիուսը կոչում է «երրորդ»: «Ես ճանաչում եմ ոչ ֆիզիքականը և ոչ հոգեկանը, այլ մի երրորդը, նկատում է նա, որ ինքնին ոչ այս է ոչ այն, այլ երկուսը միասին»: Բայց այդ «երրորդը» բնազանցական մտքի արդիւնք չէ, այլ մի իրական, մեզ ծանօթ մեծութիւն։ Այդ մեծութիւնը կրողն է ֆիզիքականի և հոգեկանի։ «Ես իսկոյն կրստոորագրէի Աւենարիուսի այդ խօսքեըը, ասում է Մախը, եթէ ես չը վախենայի, որ մարդ այս երրորդի տակ կարող է հասկանալ մի անծանոթ երրորդ, մի իրն ինքնին կամ մի այլ բնազանցական սատանայութիւն: Ւնձ համար ֆիզիքականը և հոգեկանը անմիջական տուեայ են և ծանօթ, ըստ էութեան նոյնանիշ և միայն ըստ դիտելակերպի տարբեր[2]): Սրանից պարզ է նաեւ այն, որ ֆիզիքականը և հոգեկանը այդ երրորդի կողմերը չեն, ինչպէս Սպինոզան է ընդունում։ Այդ երրորդը միւս կողմից հոգեկանի և ֆիզիքականի միացումը չէ, որոնք երբէք բաժան չեն եղել, որ կարիք լինէր միացնելու, մի միութեան մէջ դնելու: Համաշխարհային տարրերի ցանցում նրանք միշտ էլ միասին են, միատեղ, անբաժանելի և անքակտելի: Ահա մի ներդաշնակ մոնիստական տեսակէտ: Ոչ թե հոգեկանի և ֆիզիքականի միացումն է արդիւնք մարկային մտքի յետագայ հետազօտութեան, այլ ընդհակառակը նրանց բաժանումը: Իսկ այս անդամահատութիւնը բռնագրօսիկ է և ոչ գիտական, հնարաւոր միայն in abstracto.