Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/225

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եւրոպայի առջև իր հաւաքական բովանդակ ոյժով և ներդաշնակութեամբ:

Այդ ներդաշնակութիւնը աւելի սերտ և աւելի բեղմնաւոր արտայայտութիւն գատւ եւրոպական կարևոր կենտրոններում՝ Պարիզում, Լոնդոնում, Բերլինում, Պետրոգրադում, Վիեննայում 1913 և 1914 թ. թ. կազմուած Հայկական կոմիտէների գործունեութեան մէջ, կոմիտէների, որոնք չափազանց գնահատելի աշխատանք կատարեցին ի նպաստ հայկական դատի՝ Հ. Յ. Դաշնակցութեան եռանդուն աջակցութեամբ և հայկական բոլոր տարրերի մասնակցութեամբ:

Սակայն որքան էլ խոշոր լինէր Հ. Յ. Դաշնակցութեան դերը Պօղոս փաշա Նուբարի և Հայկական կոմիտէների գործունէութեան մէջ, այնուամենայնիւ այդ դերը ղեկավարող չեր արդէն:

Պօղոս փաշա Նուբարի վարած շրջահայեաց քաղաքականութիւնը ազգային էր գերազանցապէս, որովհետև նա յենւում էր հայկական բոլոր գործօն տարրերի ոյժի վրայ: Չափազանց նշանակալից մի երևոյթ էր, որ այդ քաղաքականութիւնը ջերմ պաշտպանութիւն էր գտնում հայ իշխող դասերի կողմից: Հայկական խոշոր բուրժուազիան առաջին անգամն էր, որ հրապարակ գալով յանձին իր լաւագոյն ներկայացուցչի, իր ձեռքերի մէջն էր ձգտում առնել ազգային կեանքի ղեկը և վարել այդ համայն հայութեան կամքին համաձայն:

Ոչ ժամանակր, ոչ էլ պայմանները ներում են մեզ այժմ խօսել Պօղոս փաշա Նուբարի և Եւրոպայի կենտրոններում գործող հայկական կոմիտէների գծած քաղաքական ուղղութեան արժէքի և նրանց կատարած աշխատանքի էութեան մասին: Այսքանը միայն կարող ենք ասել վստահօրէն, որ եթէ այդ աշխատանքը շարունակուելու լինէր մի քանի տարի ևս նոյն եռանդով և մանաւանդ նոյն ուղղութեամբ, ներկայ պատերազմը գուցէ այնքան յանկարծակիի չեր բերի հայութիւնը և ամենայն հաւանականութեամբ հնարաւոր կը դառնար կասեցնելու այն մութ ու ոճրագործ ոյժերը, որոնք այնքան անսպասելի ու այնքան դաժան կերպով յղացան ու իրագործեցին թիւրքահայ ժողովրդի ծրագիրը։

Դժբախտաբար պատերազմը պայթեց ճակատագրօրէն վաղաժամ, բոլորովին անպատրաստ գտնելով հայութիւնը քաղաքականապէս:

Այնուhետև դէպքերը յաջոդեցին իրար գահավէժ արագութեամբ:

Սահմանի այս կողմը ծայր տուեց մի չը տեսնուած ժողովրդական խանդավառութիւն, որի տարերային յորփանքի մէջ սաղմնաւորուեց, ձևաւորուեց ու աճեց հայ կամաւորական շարժումը ի նպաստ Ռուսաստանի և նրա դաշնակիցների:

Կամաւորական շարժումը ռէալ արտայայտութիւնն էր քաղաքական այն վառ տենչանքների, որոնք դարերի ստրկութեան մէջ անյաղթելիէ զօրութեամբ ապրել էին հայ ժողովրդի սրտի խորքերում և որոնք այժմ միանգամից դուրս պոռթկացին ու մոլեգին թափով տիրեցին մեր ազգային մտայնութեան: Այդ նուիրական տենչանքները պտտում էին հայ ազգի