կոտորել են առանց մի վայրկեան իսկ վարանելու: Այդպէս եղաւ օրինակ Աբդիւլ Համիդի օրերին... Այլ կերպ չէր կարող լինել նաև այս պատերազմի ժամանակ, երր մեծ պետութիւնների մի մասը թիւրքերի զինակիցն էր և հետևաբար չէր կարող և չէր կամենայ խանգարել թիւրքերին, իսկ մեծ պետութիւնների միւս մասը ամբողջովին զբաղուած էր գլխաւոր թշնամիով՝ Գերմանիայով:
Այս տեսակէտով չափազանց բնորոշ մի փաստ է, որ թիւրք կառավարութիւնը կոտորածի ձեռնարկեց ճիշտ այն պահուն, երբ թիւրքերի ամենաահարկու թշնամին, Ռուսաստանը, գերմանական գրոհի տակ ստիպուած էր թողներ քայլ առ քայլ Գալիցիան, Լեհաստանը և Մերձրալթեան երկիրը, իսկ Գերմանիան, թիւրքերի հաւատարիմ զինակիցը, իր ռազմական զօրութեան ու յաջողութիւնների գագաթնակէտին էր հասել:
Ուրիշ խօսքով, թիւրքերը սկսեցին կոտորել հայերին այն ժամանակ, երր կարճամտօրէն յոյս կարող էին ունենալ, որ իրենց կատարած զարհուրելի ոճիրը կը մնայ անպատիժ։
⁂
Սարիղամիշի մեծ պարտութիւնից յետոյ երիտասարդ թիւրքերի կառավարութիւնը բովանդակ Թիւքիայում և մանաւանդ Հայաստանի սահմաններում սկսեց մի ընդհանուր հալածանք հայերի դէմ։ Այդ հալածանքը կատարւում էր զանազան «օրինական» առիթներով. մերթ տեղական իշխանութիւնները դեզերտիրներ էին փնտռում և այդ պատրուակով կատարում ամեն տեսակ բռնութիւններ. մերթ նրանք պատերազմական նպատակով ռեկվիզիցիա էին անում և այդ անունով թալանում հայ ժողովուրդը. մերթ նրանք լրտեսներ ու դաւաճաններ էին փնտռում հայերի մէջ և այդ պատրուակով ահաբեկում հասարակութիւնը, սպանում «կասկածելի» մարդկանց. մերթ կառավարութիւնը «անվստահելի» տարր էր յայտարարում հայ զինուորներին և նրանց զինաթափ անում ու բանեցնում թիկունքի սև աշխատանքների համար կամ հրացանազարկ անում. մերթ վերջապէս կառավարութիւնը ամբողջ գիւղեր ու քաղաքներ «անվստահելի» էր հռչակում և ձերբակալել տալիս տեղական հայ հասարակութեան բոլոր քիչ թէ շատ աչքի ընկնող մարդկանց ոմանց տմարդի կերպով սպանում, ոմանց աքսորում, ոմանց չարչարում:ղին
Սա մի կազմակերպուած ընդհանուր պրովոկացիա էր , մի նախապատրաստական աշխատանք՝ գրգռելու համար հայերին և հարկադրելու համար նրանց դիմել ծայրայեղ միջոցների իրենց ֆիզիքական գոյութիւնը պաշտպանելու համար:
Թիւրքերին պէտք էր արտաքին առիթներ ստեղծել տեղահանութեան ու կոտորածի գերագոյն անհրաժեշտութիւնը հիմնաւորելու համար։ Եւ ի῀նչ կարող էր աւելի յարմար աոիթ լինել, քան ինքնապաշտպանութեան այն մասսայական փորձերը, որոնց ստիպուած եղաւ դիմելու հայ ժողովուրդը, յուսահատութեան վերջին աստիճանին հասած Հայաստանի որոշ վայրերում՝ Շատախում, Վանում, Շապին-Գարահիսարում, Սեբաստիայում և այլն:
Բազմաթիւ փաստերն ու վկայութիւնները, որոնք հրապարակ հանուեցին