Jump to content

Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/245

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հայերի ձեռքումն էր, իսկ այժմ կամաց-կամաց անցնում է վրացիների ձեռքը։ Վրաստանի հին լաւագոյն շրջաններից մէկն է Դուշեթի շրջանը. այստեղ է գտնւում Արագուայի գեղեցիկ ձորակը, այն Արագուայի, որի ափերին մի ժամանակ տարածուած էր վրաց ժողովոորդը, ուր ծաղկել ու մեծացել է նրա հինաւուրց փառքն ու մեծութիւնը։ Վերջին հարիւր տարուայ ընթացրում ոչ մի բարեփոխութիւն տեղի չունեցաւ այդ գեղեցիկ գետի շուրջ խմբուած բնակչութեան մէջ։ Այժմ թէ կուլտուրապէս և թէ տնտեսապէս յետանմաց վիճակի մէջ է տեղական բնակչութիւնը։

Ո՞րտեղից կարող էր մտաւոր առաջադիմութիւն լինել այն վայրում, ուր ամբողքջ գաւառում չես գտնի, չասենք կենտրոնական, թէկուզ չորս դասարանեան մի տարրական դպրոց, եթէ չը հաշուենք Մցխեթի ս. Նունէի վանքի իգական չորս դասարանեան դպրոցը։ Այս շրջանում գոյութիւն ունեն մինիստրական երկու դպրոցներ, որտեղ աւարտողները, ասում է վրացի թղթակիցը, ոչ կանոնաւոր վրացերէն գիտեն և ոչ կանոնաւոր ռուսերէն։ Աւարտողը երբէք չի մնում իր ծննդավայրում, այլ մեծ մասամբ կամ հեռանում է գիւղից, կամ ձգտում «չինովնիկութեան»՝ ամսական 10 15 րուբլով ծառայելով այս ու այն հիմնարկութեան մէջ։ Եթէ ունևոր ընտանիքները իրանց զաւակներին քաղաք են ուղարկում, նրանք էլ օտարանում են ժողովրդից։ Ինտելիգենտների կատարեալ սով է այս շրջանում, թէև քաղաքում կան քիչ թուով պետական ծառայութեան մէջ տեղական ինտելիգենտներ, րայց դրանք էլ շատ քիչ են զբաղւում տեղական հասարակական գործերով։ Քաղուքում կան հասարակական ժողովարան, գրադարան–ընթերցարան և Գրագիտութիւն տարածող ընկերութեան ճիւղ, բայց ցաւալի է, որ սրանցից ոչ մէկն իր իսկական նպատակին չի ծառայում։

Ժողովարան են յաճախում տեղիս «չինովնիկ» դասը և ունևորները, այսպէս ասած տեղական «արիստոկրատիան», հասարակական վերին խաւը, որ իր ամբողջ ժամանակն անց է կացնում թուղթ, բիլեարդ, նարդի և լոտօ խաղալով։ Ընթերցարանը բացւում է շաբաթը երկու անգամ․ գրքերը թափթփուած են այստեղ-այնտեղ և չեն ծառայում իրենց նպատակին։ Օրաթերթ ու ամսագիր կանոնաւոր չեն ստացւում։ Գրագիտութիւն տարածող ընկերութեան ճիւղն էլ այստեղ յաջողութիւն չունի. նա թէև բացուած է 1913 թուականին, սակայն անդամների թիւը մնում է նոյնը, չի աւելանում։ Քաղաքի կենտրոնական մասում գտնւում է մի եկեղեցի, ուր ժամերգութիւնը լինում է ռուսերէն լեզուով. վրացերէնը չի հնչում նոյնիսկ այնպիսի հանդիսաւոր օրերին, ինչպիսին է Թամարայի օրը, ս․ Նունէի տօնը և այլն, երբ ահագին թուով ժողովուրդ է հաւաքւում եկեղեցի։ Ռուսները հազիւ 5 6 ընտանիք, են կազմում այստեղ։

Պատերազմի պատճառով առաջ եկած թանգութիւնը կարծես բոլորին սթափեցրել է. շարժուել է գաւառը․ օրէցօր հիմնւում են զանազան վայրերում պարենաւորման հոգաբարձութիւններ Դուշեթում, Մցխեթում, Մուխրանում, Բագալէթում, Փառանաուրում, Ստեփան Ծմինդայում և շատ ուրիշ վայրերում։

Վաճառականներին իհարկէ դուր չի գալիս այս երևոյթը և նրանք ամեն ճիգ ու ջանք թափում են խանգարելու գործը։