Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/265

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նպատակով, որ Դարդանէյը բացուի, արտասահման արտահանեն աւելի թանկ գնով վաճառելու համար Արդարանում էր կարծես մեր թշնամու ասածը։

Ռուսաստանի համար թէ՝ «գիտեք որն է այն երկիրը, ուր ամեն ինչ կայ, բայց ոչինչ չը կայ»

Երկրի խառնակ ու անմխիթար դրութիւնը, ամենուրեք տիրող լքումն ու քայքայումը և մութ ոյժերի օրէցօր համարձակ դարձող խաղերը հարկաւ ամենից առաջ պիտի ցնցէին Պետական Դուման: Եւ այդպէս էլ եղաւ։ Ամբողջ երկիրը զգաց որ Պետական Դումայում արտասանուել է վերջապէս այն կենդանի խոսքը, որ պիտի ցնցէր ու մաքրէր թունաւոր մթնոլորտը: Բաց ու սպիտակ սիւնակները լրագրների մէջ, ուր պետք է տպագրաած լինէին Պետական Դումայում արասանուած ճառերը, պերճախոս ապացոյց էին, որ մութ ոյժերի թարգման ու սպասաւոր Շտիւրմերի գործունէութիւնը որակուել է ըստ արժմանւոյն։ Ազգերի կեանքի մէջ յաճախ լինում են րոպէներ, երբ արգելուած խօսքը աւելի շատ բան է ասում ժողովրդի սըրտին ու հոգուն, քան ամևնափայլուն ճառերը: Եւ ժողովուրդը բնազդով ըմբռնեց լրագրների սպիտակ սիւների իմաստը: Այդ աոթիւ Պետական Խորհրդի անդամ իշխան Ե. Տրուբեցկօյը ասել է հետևեալ նշանակալից խօսքերը. «Երբ Դումայի նիստերի հաշուետւութեան փոխարէն սպիտակ սիւնակներ են դուրս գալիս, ընթերցողի կարծիքով այդ նշան է, որ խօսուել է ղաւաճանութեան մասին»:

Բայց Դումայում արաասանած ճառերի տպագրելու արգելքը իր Նպատակին չը հասավ: Հազար ու մի ուղիներով այդ ճառերը տարածուեցին երկրի մի ծայրից մինչև միւսը:

Բայց և այնպէս այդ արգելքը չափազանց վատ տպաւորոթիւն թողեց ամբողջ հաոարակութեան ու մամուլի վրայ և ամենաբուռն բողոքի պատճառ դարձաւ: «Վտանգը ժողովրդական մտքի ու զգացմունքի մէջ չէ, շատ ճիշտ նկատել է Միլիւկովը այդ արգելքի առթիւ, այլ այն երևոյթների մէջ, որոնք անտանելի ցավ են պատճառում այդ մտքին ու զգացմունքներին»։

Քիչ յետոյ վերացուեց արգելքը և Դումայում արտասանած ճառերրը, ի հարկե մեծ յապաւումներով, լոյս աշխարհ տեսան։ Ամբողջապէս արգելուած մնացին մինչև այժմ միայն Չխէիձէի և Կերենսկու ճառերր, Բոլոր ճառախօսների մտահոգութեան և երկիւղի գլխաւոր առարկան այն մութ ոյժերն էին, որոնք Շտիւրմերին աոաջ քաշելով, ձգտել են խախտել դաշնակիցների և մասնաւորապէս Անգլիայի հետ եղած մեր սերտ կապը և անջատ հաշտութեան համար նպաստաւոր պայմաններ ստեղծել։ Միլիւկովը իր նշանաւոր ճաոի մէջ ի միջի այլոց ասել է Դումայի ահագին մեծամասնութեան ծափերի ու համակրական բացականչութիւնների ձայնակցությամբ. «Մեր մէջ այլևս հաւատ չը մեաց, թէ այս իշխանութեան օգնութեամբ մենք կը կարողանանք յաղթել, որովհետև մեր բոլոր փորձերը, ջանքերր բարելաւելու այդ իշխանութիւնը՝ անյաջող անցան: Բոլոր դաշնակից պետոթիւնների մէջ իշխանութեան կանչուեցին ամենալաւ մարդիկ բոլոր կուսակցութիւններից, իսկ մեզանում կաոավարութիւնը հալածում է հէնց այն