Jump to content

Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/273

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հրատարուակեց մի քանի տարի։ Ապա նա սկսեց կարդալ հրապարակական դասախօսութիւններ հայերէն, ռուսերէն և արծարծել իր նոր հասարակական դաւանանքը։ Սակայն մինչև այդ նոր «դաւանանքի» էութեան դաոնալը՝ երկու խօսք ասենք այն մասին, թէ ինչ արաւ Ս. Թառայեանը իբրև աոանձին հրատարակութիւններով լոյս տեսած գրքերի հեղինակ ու թարգմանիչ։ 1905 թ. սկսած լոյս են տեսել նրա հետևեալ թարգմանութիւնները,

1. «Վերներ Զոմբարտ՝ «ինչու այժմ ամեն մարդ հետաքրրքրւում է քաղաքատնտեսական և ընկերվարական խնդիրներով». Թիֆլիս, 1905 թ․։

2. Յ․ Գաուլկե՝ «Կապիտալ և կապիտալիզմ»․ Թիֆլիս, 1915 թ․։

3.Պրոֆ․ Թ․ Ախելիս՝ «Իրավունքի ծագումը և պատմութիւնը Թիֆլիս, 1911 թ.։

4. Ֆոն-Պոլենց՝ «Գիւղացի Բիւտները», Թիֆլիս, 1191 թ.։

Ինքնուրոյն գործ այս շրջանում նա տուել է Գուտտենբերգի կենսագրութիւնը, տպագրուած Թիֆլիս, 1911 թ.։

Ապա անհրաժեշտ է յիշել, որ այս ժամանակշրջանում նա գրել է և բեմ հանել «Արշալոյս», «Ազրայիլ», «Սոկրատ» և «Քրիստոսի փոխանորդը»։

Անհնարին բան է գեղարուեստաական գործեր համարել Ս. Թաոայեանի դրամաները։ Նրանք միատումաւոր, բեմին յարմարեցրած, թոյլ գրուածքներ են, հրապարակական ջատագովութիւն հեղինակի հասարակական դաւանանքի։ Նրանք դրուատումն են այն առաքինութիւնների, որոնց գոյութիւնը Ս. Թառայեանի համոզմունքով կարող է կերպարանափոխել հասարակական կեանքը։

Պէտք է րնդունել, որ այս շրջանում մեր հեղինակը մի մեծ բարիք է մատուցել հայ ընթերցողին։ Այդ բարիքը Ֆոն-Պոլենցի «Գիւղացի Բիւտները» մեծ ու գեղեցիկ վէպի թարգմանութիւնն է։ Միմիայն այդ գործը երախտագիտութեան զգացումներ պիտի կորզէ հայ ընթերցողներից։ Հարկաւ, լաւ գործ է կատարել Ս․ Թառայեանը՝ տալով և Գուտտենբերգիի բաւական րնդարձակ կենսագրութիւնը։

Այժմ դառնանք Ս. Թաոայեանի «Նոր հասարակական դաւանանքին»։

1900 թուականին էր, որ աշնանը Բագւում հանդիպեցի նրան։ Մեր հանդիպումը տեղի ունէր մի ժամանակ, երբ ամեն մի գիտակից անհատ ջանում էր կուսակցական դրօշակի տակ մտնել, իսկ անգիտակիցները հայ իրականութեան մէջ քարշ էին տալիս այս կամ այն հռչակ ունեցող անհատի ետևից․ Հարկաւ, իմ զրոյցը Ս․ Թաոայեանի հետ չէր կարող չը շօշափել նրա կուսակցական պատկանելիութեան խնդիրը, չէր կարող անգիտանալ նրա հասարակական աչխարհայեացքը։ Եւ իմ հարցերին նա պատասխանեց շատ կարճ, «Ես «ընկերական» եմ, իսկ եթե կամենում էք իմանաք, թէ ինչ է բովանդակում «ընկերական» աշխարհայեացքը, ապա կարդացէք իմ խմբագրած «Ընկերը»։ Ինձ չը գոհացրեց այդ պատասխանը։ Ես առարկեցի, որ նա պէտք է որդեգրուած լինի մի յայտնի ուղղութեան և լաւ կը լինի, որ տայ այդ ուղղութեան անունը։ Սակայն Թառայեանը միայն կրկնում էր՝ «Ես ընկերական եմ»։ Այս աոիթով նա պատմեց մի զուարճալի դէպք իր անցեալից և դրանով իբրև թէ փարատեց իմ տարակուսանքը։ (Փակագծի մէջ ասենք, որ Ս, Թառայեանր իր զրոյցներն ու դասախօսութիւնները