Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/274

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

համեմում էր յաջող առակներով․ դա նրա բանաւոր խօսքի ուժեղ կողմերից մէկն էր)։

Շախմատից մի անգամ Գերմանիա գնալիս, ասաց Ս․ Թառայեանը, հետս վերցրել էի հրաշալի սերկևիլներ։ Գերմանական հողումն էինք, երբ վագոն մտան երկու գերմանացի ու տեղ բռնեցին իմ դիմաց։ Նրանք աեսան սերկևիլները և վէճի բռնուեցին, թէ օտարականը ինչ է տանում իր հետ՝ խնձոր թէ տանձ։ Երկար վիճում էին նրանք իրար հետ և ոչ մէկը չէր համաձայնում միւսի ասածին։ Ես լուռ դիտում ու լսում էի նրանց։ Վերջապէս նրանք որոշեցին հարցնել տարօրինակ պտուղների տիրոջը, թէ արդեօք ինչ է այդ՝ տանձ թէ խնձոր։ Ես պատասխանեցի. սերկևիլ։ Այժմ գերմանացիները միաբանելով վէճ բացին ինձ հետ, որ «սերկևիլ» ասածդ գոյութիւն չունի, իսկ ես անվերջ կրկնում էի՝ սերկևիլ ու սերկևիլ։ Սիրելի բարեկամ, դուք ասում էք, որ «ընկերական ուղղութիւն չը կայ իսկ ես պնդում եմ, որ նա գոյութիւն ունի։ Կարդացէք, կարգացէք իմ «Ընկերը»։

Այսօր «Ընկերի» հրապարակախօսը ննջում է յաւիտենական քնով և մենք աշխատենք խելամուտ լինել, թէ նա ինչ աշխարհայացք էր արծարծում այդ թերթի էջերում, ինչպէս և իր հրատարակած «Востокъ» լրագրի մէջ։ Ա. Թառայեանը 1905 թուականից յետոյ իր ընդհանրապէս բարոյագիտական ուղղութեան աւելացրեց մի հիմնական ու ծանրակշիռ բարոյական հասկացողութիւն. մարդը մարդու համար միջոց չը պիտի լինի, այլ նպատակ, մարդը չը պետք է շահագործէ մարդուն։ Ահա այս վեհ հասկացողութիւնն էր, որ անկիւնաքարը դարձաւ նրա «ընկերական» ուղղութեան։ Եւ այս հասկացողութեան թելադրանքներից էր նա մօտենում իր շօշափած բոլոր խնդիրներին։

Արդի ընտանիքը, իբրև հաշուի արգասիք, իբրև անհաւասար ընկերակցութիւն, նրան չէր գոհացնում և նա զգացուած յօդուածներ էր գրում ընտանիքի կազմակերպման մասին։ Նա չէր բացասում ընտանիքը, այլ տխրութեամբ էր ընդունում նրա կազմալուծումը։

Արդի քաղաքը իր արդիւնաբերութեան ու առևտրի կենտրոնացումով, իր վարձու աշխատանքի գոյութեամբ, իր ժխորով և բարոյական հասկացողութիւնների անկայունութեամբ նրա վրդովմունքս էր շարժում։ Նա չէր կարողանում հաշտուել այն մտքի հետ, թէ մարդը կարող է ստրկանալ հիմնարկութեան կամ կցորդը դաոնալ անշունչ մեքենայի։ Ե․ Ս․Թառայեանը ծառանալով քաղաքակակրթութեան դէմ՝ հրաւիրում էր իր ընթերցողներին դէպի գիւղակրթութիւն։ Այստեղից էր ծագում նրա թունալից կշտամբանքները «Եւրոպայի» հասցէին։

Թառայեանը արծարծում էր այնպիսի հասարակական կարգերի պահանջ, որ մարդ ստիպուած կը լինի զոհաբերել իր հոգու անկախութիւնը, որ նա զարգանայ իբրև ամբողջական բնաւորութիւն, բազմակողմանի ձիրքերի ու շնորհքի տէր։ Նա համոզուած էր, որ վարձու աշխատանքի և կենտրոնացած մասնաւոր սեփականութեան ինստիտուտների գոյութիւնը մարդկային ցեղի թշուառութիւնների աղբիւորն են կազմում։ Հրաւիրելով մարդուն դէպի գիւղակրթութիւն՝ նա կարծում էր, որ գիւղացիական չափաւոր սեփականութիւնը և ինքը գիւղացիութիւնր համադարման են քաղաքի, ասելէ և կապիտալիզմի, քայքայիչ ազդեցութեան դէմ։