Բ. Իշխանեանի թուերը ցոյց են տալիս, որ գիւղատնտեսութեամբ 1897 թ. իրենց ապրուստն են հայթայթել հայերի 71,27%, վրացիների 82,11%, թուրքերի 81,68%․արդիունաբերութեամբ, լեռնագործութեամբ հայերի 10,58%, վրացիների 4,36%. թուրքերի 4,70%․ առևւտրով, փոխադրական պարապմունքով՝ հայերի 8,48%, վրացիների 3,77%, թուրքերի 5,60 %. վարձու աշխատանքով՝ հայերի 4,12%, վրացիների 3,30%, թուրքերի 4,0%։
Հէնց միայն այս թուերը պարզում են, թէ հասարակական որպիսի կառուցուածք ունեն Կովկասի երեք գլխաւոր ազգերը։ Հայերի խոշորագոյն մասը դեռ գիւղի բնակիչ է, սակայն երբ համեմատում ենք մեզ մեր հարևանների հետ, ապա տեսնում ենք, որ վերջիններս, վրացի և թուրք․ աւելի են կառչած գիւղին ու գիւղատնտեսութեան, այն ինչ մենք գերազանցում ենր նրանց քաղաքին պատշաճ զբաղմունքների մէջ։ Այսպիսով մեր զարգացման ուղին որոշ չափով համերաշխ է ընթանում արդի հասարակակարգի պահանջներին և այստեղից էլ բղխում է այն հակամարտութիւնը, որ տոգորել է մեր հարևանների գերազանցապէս յետադիմական–ագրարային տիրող խաւերին, թելադրելով նրանց իրենց խմբական շահերին տալ ազգային պայքարի կերպարանք։
Հայ և պետականօրէն տիրող վելիկորոս ազգերի երկրագործ մասի կառուցուածքը համանման է՝ 71% ընդհանրապէս և 47% ինքնուրոյններ, այսինքն՝ անմիջապէս երկրագործութեամբ պարապողներ։ Բ․ Իշխանեանը գտել է, որ 1897 թ. վիճակագրական տուեալների պաշտօնական լուսաբանողը սխալ և միտումաոր թուեր է տուել հայերի տոկոսական մասնակցութեան մասին գիւղատնտեսութեան մէջ, ըստ որում հայութեան 71,% կազմող գիւղական ազգաբնակչութիւնը դարձել է 43,%։ Այս շինծու հաշիւը հարկաւ տեղի է ունեցել ոչ գովելի նպատակով, որ մի աւելորդ անգամ շեշտուի, թե հայերը մակարոյծ տարր են և աննշան դեր են կատարում գիւղատնտեսութեան մեջ, որ արտադրում է կենսական անհրաժեշտ բարիքները։ Մեր հեղինակը ուղղում է պաշտօնական լուսաբանողի ծուռ մեկնութիւնը և ցոյց է տալիս, որ հայութիւնը տալիս է նոյնքան (տոկոսով) երկրագործներ, որքան և վելիկորոս ազգը։
Հայերս առհասարակ մի տեսակ անյարմարութիւն ենք զգում, երբ մեզ առևտրա-արդիւնաբերական ազգ են անուանում։ Ժամանակ է, որ ազատագրուենք միջնադարին պատշաճ աշխարհայեացքից և գիտակցենք, որ արդիւնաբերութեան աոաջմղիչը լինել այժմ, նշանակում է հզօր, պատուաւոր և ստեղծագործող դեր ստանձնել։ Վա՛յ այն երկրին, որը պէտք է առաքինութիւն համարէ իր գիւղացիական էութիւնը, որը պիտի վերից վար նայե արդիւնաբերական ոյժերի զարգացման վրայ։ Միտումաւոր սխալը անհրաժեշտ է ուղղել, սակայն պէտր է հպարտութիւն ունենալ ընդգծելու և այն դերը, որ պատմութիւնը բարդել Է մեր ուսերին։
Դ. Ա.