66 ֊
Առաջին Արարուած
ԱՌԱՋԻՆ ՏԵՍԱՐԱՆ
Հրապարակ Թեբէի միջնաբերդում, արքունիքի աոջևէ Ձախ կողմից փոշոտ դաշտ կռուի տեղը տանող շաւղով։ Հեռւում երևում է Կիթերոնը, միւս կողմից՝ Թեբէ քաղաքի պարիսպը Սկէյեան դարպասով։ Արքունիքը երեք դռնանի, միջին դուռը երկփեղկանի, մի մի դուռ երկու կողքից. երեքըն Էլ պինդ փակած։ Արևածագի մամանակն է։
Աջակողմից երևում է Անտիգոնէն սգազգեստ, սափորը ձեոքին: Մօտենում է աջ կողքի դռան ու ծեծում։ Դուրս է գալիս մի նաժիշտ, որի հետ կամաց Խօսում է։ Նաժիշտը հեռանում է: Անտիգոնէն անցնում է բեմի մէջտեղը։ Մի քիչ անց նոյն աջակողմեան դռնից դուրս է գալիս Իսմենէն։ Անտիգոնէն արագ քայլերով գնում է դէպի նա։
ԱՆՏԻԳՈՆԷ և ԻՍՄԵՆԷ
Անտիգոնէ. Քոյր իմ հարազատ, Իսմենէ: Գիտե՞ս արդեօք մի աղէտ, որին մատնած չը լինկր Զևսը մեզ ի պատիժ մեր հօր մեղքերի։ Կա՞յ աշխարհումս մի վիշտ, տառապանք, ամօթ, անարգանք, որ տեսած չը լինենք մեր թշուառ կեանքում։ Եւ ահա այժմ էլ ինչ անլուր հրաման է արձակել, ասում են, արքան բոլոր քաղաքացոց առանց խտրութեան։ Գիտե՞ս կամ լսե՞լ ես որ և է բան այդ հրամանի մասին, Թէ՞ քեզնից ծածուկ են մնացել Թշնամեաց դաւերր մեր սիրելիների դեմ։
Իսմենէ (յուզուած). Ոչ մի լուր, ոչ քաղցր և ոչ դառն, չեմ լսել, քոյր իմ, մեր սիրելիների մասին այն պահից ի վեր, երբ մենք զրկուեցինք մեր զոյգ եղբօրից, որ ընկան միենոյն օրր միմեանց սրերից: Գիշերուան այն ժամից ի վեր, երբ ի փախուստ դարձալ զօրքն արգոսացոց, ոչինչ չեմ լսել ոչ ուրախառիթ և ոչ բօթարեր։
Անտիգոնէ• Այդպէս էլ գիտէի, ուստի պալատից քեզ դուրս կանչեցի, որպէս դի հետդ խօսեմ միայնակ։
Իսմենէ. Ի՞նչ կայ: Ի՞նչ խորհուրդներ են խռովում սիրտդ։
Անտիգոնէ. Այն՝ որ Կրէօնը պատուիրել է թաղել մեր եղբայրներից մէկին, իսկ միւսին զրկել վերջին յարդանքից, Էտէօկլր, ասում են, արժանացել է օրինավայել թաղման կարգին և փառօք իջել ստուերների աշխարհը ստորին, իսկ անփառունակ Պօլինիկի