Jump to content

Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/67

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

67 - դիակը, ասում են, Հրամայել է թողնել անթաղ, արգելել է սուգ անել վրան և պաաուիրել, որ այդպէս անլաց ու անթաղ թողնեն դաշտում, իբր անուշ պատառ՝ Համեղ որս փնտռող թռչունների Համար։ Ահա թէ ինչ է Հրամայել, ասում են, քաջն կրէօն քեղ և ինձ.., (զայրութով) այո և ինձ։ Եւ ահաւասիկ գալու է այստեղ իր այդ պատուէրը յայանելու նրանց, որոնք դեռ ևս հաստատ չը գիտեն։ Եւ վայրիվերոյ չէ այդ հրամանը, ըմբոստացողը քարկոծաելու է քաղաքի մէջին։ Ահա թէ ինչ էի ուղում քեզ ասեի, Այժմ մնում է, որ ցոյց տաս, արդեօք աղնիւ Հոգի՞ ես քաջաատոՀմիկ։ Թէ | վատարի սե՝րունդ վեհ նախնիքների։

Իոմենէ. Եթէ այդպէս է, քոյրիկ իմ թշուառ, ի՞նչ կը գայ ձեոիցս՝ ուզեմ թէ չուզեմ։
Անտիգոնէ. Միտք արա, տես, չե՛ս կարող արդեօք օգնել ինձ, աջակցել մի կերպ... 
Իոմենէ. Ի՞նչ վտանգաւոր բան ես ուզում անել։ 
Անտիգոնէ. Օգնիր ինձ դիակր վերցնել։ 
Իոմենէ. (վախով) Չը նայած ընգՀանուր հրամանին, դու ուզում ես թաղե՞լ նրան։ 
Անտիգոնէ. Այո, թաղել իմ և բո եղբօրը։ Դու կարող ես հրաժարուել նրանից, բայց ես՝ երբէ՚ք։
Իոմենէ. Յանդուգն... Զէ՞ որ Կրէօնը արգելք է դրել... 
Անտիգոնէ. Ի՜նչ իրաւունք ունի նա արգելել ինձ սիրել Հա֊ րաղա աներիս։ 
Իոմենէ. Օ՜հ... Յիչիր, քոյը իմ, Թէ ինչպէս ամենքից ատուած ու անարգուած մեռավ մեր Հայրը, սեփական ձեռքով հանելով իր երկու աչքը, երբ իմացաւ իր գործած ոճիրները։ Ու ինչպէս յետոյ նրա մայրը, որ և նրա կինն էր, կախուեց, տխուր վերջ տալով իր սև օրերին։ Եւ այնուհետև ինչպէս մեր երկու խեղճ եղբայրները միևնոյն օրը մենամարտի մէջ միասին ընկան միմեանց ձեոբից։ Այժմ մենք երկուսս ենբ մնացել միայն։ Մի լաւ մտածիր, թէ ի՜նչ սոսկալի մահ է սպասում մեզ, եթէ խախտելով օրէնքը, արՀամարհենք արքայի կամքն ու Հրամանը։ Այն էլ միտք արա, որ մենք, կանայքս, այնքան ոյմ չունենք, որ կոիւ մղենք տղամարդ֊ կանց դէմ. երբ իշխանութիւն կար մեր գլխին, պիտի հնազանդենք նրա պատուԷրներին, անգամ վատթարներից վատթարին։ Ես պատրաստ եմ այս մեղքիս Համար թողութիւն Հայցել ուրուականներից, բաց չեմ կարող ըմբոստանալ իշխանաւորի դէմ։ Ցիմարութիւն է մարդուս կողմից այնպիսի բան բռնել, որ վեր է ուժիցը։