Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/72

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

-72- Ոմանք ձեռները բարձրացնում են դեպի երկինք, կարծես վկայ կանչելով աստաածներին. միւսներն աշխատում են համոզել դրանց, դրանք յակամայից համաձայնում են։ Հետզհետե յաղթանակում է Կրէօնին նպաստաւոր տրամադրաթիւնը։ խօսք է առնում աոաջին ալեւորը)։

Աոաջին ալեւորը Այդպէս է Քո վճիռը, Կրէօն, որդիդ Մենեկէյի, մեր քադաքի բարեկամի ու չարակամի մասին։ Դու անշուշտ իրաւունք ունես որ ուզես՝ օրէնք հռչակևլ թէ մեռելների, թէ որջերի համար։

Կրէօն․ (որ անախորյույւեամբ դիտում էր ալեորների տատանման լուռ տեսարաննը) Ուրեմն լաւ հսկէք, որ հրամանս ի կատար ածուի։ Աոաջին Ալեւորը․ Երիտասարդներին յանձնիր այդ բանը։ Կրէօն. Դիակի մօտ արդէն կարդուած են պահապաններ։ Աոաջին Ալեւորը. Ի՞նչ ես հապա պատուիրում մեզ։ Կրէօն․ Թոյլ չը տալ, որ խախտեն հրամանս։ Աոաջին Ալեւորը. (խուսափողաբար) Ո՞վ այնքան յիմար կը լինի, որ մահ փտտռի իր համար։ Կրէօն. Այո այդ է իմ ընտրած պատիժը, բայց շահասիրութիւնէ շատ անգամ է կորուստի մատնել մարդկանց։

ԵՐԿՐՈՐԴ ՏԵՍԱՐԱՆ

Դաշտի կողմից բեմ է գալիս անվճռական ու վախվխելով մի ռամիկ, ինչպէս երևում է յեաագայ խօսակցութիւնից, Պոլինիկի դիակի պահապանը։ Խոր պլոլխ է տալիս Կրկօնին և կանգնած մնում, ծոծրակը քորելով։ Երբ Կրէօնը հարցական նշան է անում, նա սկսում է խօսել շինծու համարձակութեամբ, աշխատելով այդպիսով յաղթահարել իր երկչոտութիւնը։

ՆՈՅՆ ԱՆՁԻՆՔ ԵՒ ՊԱՀԱՊԱՆԸ

Պահապանը, Տէր արքայ, շեմ կարող ասել, թէ շտապով եկայ քո մօտ առանց ոչ մի տեղ շունչ առնելու. ոչ, մի քանի անգամ ես կանգ առայ մտքամոլոր և ուզւմ էի յետ դառնալ կէս ճանապարհից։ Կարծես մէկը փսփսում էր ականջիս. «ապուշ, ինչ՞ու ես գնում այնտեղ, ուր պատիժ ես ուտելու։ Ցիմար, աւելի լաւ չի՞ լինի, որ հանգիստ մնաս տեղումդ... Բայց միթէ կազատուես պատժից, եթէ մի ուրիշը պատմի եդելութիւնը Կրէօնին։ Այդպէս մտքամոլոր գալիս էի ոտս կախէկախ և զարմանալի չէ, որ կարճ ճանապարհը երկար էր թւում ինձ։ Վերջ ի վերջոյ վճռեցի գալ քո մօտ և չեմ լռելու, թէե իսկապէս ոչինչ չունեմ ասելու։ Սակայն եկել եմ այստեղ այն հաստատ յոյսով, որ ինձ պատահելու է միայն այն, ինչ որ ճակատիս է գրուած։