Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/73

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

- 73 -

Կրէօն.(Քուջալեռիչ ժպիտով) Բայց ի՞նչ է վհատութեանդ պատճառը:

Պահապանը. Ոէզում եմ նախ և առաջ ասել քեզ այն, ինչ որ ինձ է վերաբերում անձամբ։ Ես ոչ մեղաւոր եմ, ոչ էլ գիտեմ, Թէ ով է մեղաւորը... Անարդար բան կը լինի, եթէ պատիժը ես ուտեմ...

Կրէօն. Ի՞նչ ես պատէպատ ընկնում ու աշխատում գլուխդ արդարացնել։ Անախորժ բան պիտի հաղորդես անշուշտ։

Պահապանը. Ի՞նչպէս շուտ ասեմ, երբ վախ կայ սրտումս։

Կրէօն. (զայրացած) Ասելիքդ ասա ու կորիր գնա։

Պահապանը. (յասսահատ վճռականութեամբ) Լաւ, կասեմ։ Մի քիչ առաջ մի մարդ Թաղել է դիակը ու թողել գնացել... Մարմինը ծածկուած է չոր հոդի շերտով և կատարուած են բոլոր ծէսերն ինչպէս կարգն է:

Կրէօն. (զարմացած) Ի՞նչ ես ասում։ Ո՞ր յանդուգն է արել այդ...

Պահապանը. Չը գիտեմ: Ոչ կացին է բանել այնտեղ, ոչ բահ։ Հողը կոշտ է ու կոռ, խոպան ու անճար և չը կայ վրան ոչ մի ակօս անուի և ոչ մի հետք ոճրագործի։ Երբ նախահերթի օրապահակը պատմեց մեզ եղելութիւնը, բոլորս ապշած մնացինք։ Մեռեալ աներևութացել էր. ճիշտ է, չէր Թաղուած, բայց ծածկուած էր հողի բարակ շերտով, կարծես թէ մէկը ցանկացել էր նզովքից ազատուել։ Մարմնի վրայ չը կային ոչ Գազանի, ոչ շան խածուածքներ և ոչ էլ շուրջը թաթերի հետքեր։ Մենք սկսեցինք իրար հայհոյել։ Ամեն պահապան միւսի վրայ էր քցում մեղքը։ Եթէ կոիւ ծագէր մէջներս, բաժանող ոչ ոք չէր լինի, որովհետև ամեն մէկս մեղաւոր էր միւսի աչքում, բայց ապացոյց չը կար ոչ ոքի ձեռքին և բոլորը չքմեղ էին ձևանում։ Մեզնից ամեն մէկը պատրաստ էր հրաշէկ երկաթ բռնել ափի մէջ, կրակի միջով անցնել և բոլոր աստուածների անունով երդուել, թէ ոչ մեղաւոր է ինքը, ոչ էլ մեղսակից այդ ոճիրը թելադրողին կամ կատարողին... Մեր քննութիւնից ոչինչ դուրս չէր գալիս, երբ յանկարծ մեզնից մէկը այնպիսի մի բան ասաց, որ ստիպեց բոլորիս խոնարհել գլուխներս ահաբեկ, որովհետև չը գիտէինք, ինչ պատասխանենք կամ ինչ ելք գտնենք։ Ասածն այն էր, որ քեզ պատմէինք ամեն ինչ առանց ծածկելու։ Այդ առաջարկը յաղթեց և վիճակը թշուառիս րնկաւ քեզ բերելու այս բարի համբալը։ Ես յակտմայից եմ այստեղ, լսողն էլ յակամայից է ականջ ըլնում ինձ, ո՞վ կայ, որ սիրի բօթաբերին։ (Կրէօն, որ յսում էր պահապանի ամբողջ» պատմածը ու լուռ