Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/74

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

- 74 -

գլխակոր, այժմ էլ կանգնած է գլուխը քար։ Ալեւորնեը տաք տաք փսփսում են իրար հետ եւ նրանք, որոնք առաջ հին Կրէօնի հրամանից, կրկնապատիկ եռանդով դրդում են առաջին ալևւորին, որ վերջապես դիմում է Կրէոնին։

Առաջին ալևւորը. Տէը արքայ, վաղուց է վեր թւում է մեզ, թէ աստուածների մատը կայ այղ բանում։

Կրէօն. (գրգռուած՝ յանկարծ բարձրացնում է գլուխը) Լուռ կտցէք և համբերութիւնից մի հանէք ինձ ձևը ենթադրութիւններով, ապա թէ ոչ յիմարի անուն կը վաստակէք ձեր ծեր տեղովը։ Եթե ասած֊ներդ այն է, թէ աոտուածները հոգս են տանում նրա դիակի համար, անհեթեթ բան էք ասում: Թ՞է գուցէ նրան ի նշան առանձին յտրզանքի, իբր մի բարեպաշտ մարդու, այն բանի համար, որ նա եկել էր այրելու իրանց սիւնազարդ տաճարները, կողոպտելու իրանց մեհեաններում պահուող գանձերը, աւերելու իրանց նուիրուած հողերը և ոտնահարելու իրանց օրէնքները։ Տեսե՞լ էէ երբէք, որ ասաուածները սիրէին անզգամներին։ Նայում է դժգոհնների կողմը եւ շեշտում) Ոչ, ոչ, ձեր ասածը չէ, այլ ահա թէ քաղաքացիներից ոմանք, ինձանից դժգոհ, տըրտնջում էին, գլուխները ծածուկ թափ տալիս և այնպէս չէին պահում իրանց, ինչպէս վայել է օրէնքը յարգող հպատակներին։ (Մատնանշելով պահապանին) Այժմ տեսնում եմ, այդ մարդիկ պահապաններին գրաւել են փողով ու նրանց ձեռքով այդ բանը արել։ Այո, դեռ ոչինչ այնքան չարիք չի պատճաոել մարդկանց, որքան անիծեալ փողը։ Նա աւերում է ամբողջ երկիրնեը, դուրս քշում մարդուս հայրական տնից, անառակացնում առաքինիին, վարժեցնում մարդկանց հազար ու մի ստորութիւնների։ Բայց կը գայ ժամը և կը պատժուեն չարաչար նրանք, որոնք փողից կուրացած խախտել են օրէնքը։ (Պահապանի ուսից բռնում է ու թափահարում) Հաւատս վկայ, լաւ իմացիր, երդմամբ եմ ասում, եթէ չը գտնէք դիակը թաղողին և աչքիս առաջը չը բերէք, ոչ միայն մահուան կը մատնեմ ձեզ, այլ և նախապէս կախել կը տամ, որպէսզի յայտնէք մեղաւորի անունը։ (Չար ժպիտով) Այն ժամանակ կիմանար, թէ որտեղ պէտէ է շահուել ու այնտեղ կորոնէք ձեր շահը և կը հասկանաք նոյնպէս, որ չի կարելի ամեն բանից շահ ստանալ։ Ինքդ էլ աւելի շատ մարդ տեսած կը լինես անարդար շահից անբախտացած, քան բախտաւորուած։

Պահապանը. Թոյլ կը տաս մի բան ասեմ, թէ պետք է շուռ գամ ու գնամ...

Կրէօն. Այժմ էլ չես հասկանում, որ խօսելդ անախորժ է ինձ...

Պահապանը. Ականջդ են խայթում խօսքերս, թէ սիրտդ խոցում: