Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/85

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կարելի է ասել, որ ծանր բեռ է ծնել էր համար և ծաղր ու ծանակի առարկայ դարձել թշնամու բերնում։ Ուստի խորհուրդ եմ տալիս քեզ, սիրելի որդեակս, խելքդ երրէք չը կորցնել կնոջ սիրոյ համար, լաւ իմանալով, որ սառը կը լինի տանդ մէջ բուն դրած չար ու անզդամ կնոջ գիրկն ու զգուանքը։ Ի՞նչ կարող է լինել աւելի վատթար, քան վատ ազգականը։ Վանի ուրեմն քեղնից այդ աղջկան, թող նոր փեսացու փնտռի իր համար այն աշխարհում: Քանի որ ամբողջ քաղաքում միմիայն դա գտնուեց իմ հրամանը խախտող, չեմ ուզում ստախօս դուրս գալ համայնքի առաջ և կը պատուիրեմ մահուան մատնել դրան, թէպէտև օգնութեան կանչի ընտանեկան իրաւանց պահապան Զևսին: Ի՞նչ հնազանդութիւն կարող եմ սպասել օտարներից, երբ ըմբոստներ սնուցանեմ սեփական տանը: Նա միայն կարող է անաչառ լինել հանրային գործում, ով կառավարում է իր ընտանիքը խոհեմ խստութեամբ: Եւ կարելի է վստահ լինել, որ նա և իշխել կիմանայ և հնազանդել ու բարի և արի զինակից կը լինի գոռ մարտի ժամին։ իսկ նա, ով անձնապաստան խախտում է օրէնքը և ձգտում հրամաններ տալ թագաւորներին, թող գովասանքի խօսք չըսպասի ինձնից։ Ժողովրդի ընտրեալին պէտք է հնազանդել ոչ միայն այն ժամանակ, երբ հրամանը թեթև է ու արդար, այլ և ներհակ դէպքում։ Չը կայ մի չարիք աւելի վատ, քան անիշխանութիւնը: Նա կործանում է ամբողջ քաղաքներ, քանդում, աւերում շէն ու լի տներ, ի փախուստ դարձնում զինընկերներին։ Ւսկ հնազանդութիւնը փրկում է մարդկանց: Ուրեմն պետք է օրէնքը պաշտպանել և ոչ թէ տեղի տալ կինարմատի առաջ։ Եթէ պէտք է մարդ պարտուի, թող ընկնի տղամարդու ձեռքից և ոչ թէ կնոջից էլ կնատ։

Առաջին ալեւոր. Եթէ ծերութիւնը չի խաբում մեզ, թւում է մեզ, թէ արդար է ասածդ։

Հեմոն. Աստուածները, հայրիկ, մարդուս օժտել են խելքով, որ գերագոյնն է բոլոր բարիքներից։ Ես չեմ ասում, թէ անարդար են խօսքերդ, ես չեմ կարող հաստատել այդ լաւ է, որ չեմ կարող. բայց չէ՞ որ ուրիշներն էլ կարող են ողջամիտ դատել։ (Կրէօն ցնցւում է։ Որդու խօսքերի շարունակութիւնը լսում է աւելի ու աւելի դժկամութեամբ, որ որդին իզուր է աշխատում փարատնել իր խոսելու անկեղծ ու սրտագին եղանակով): Ինձ անշուշտ աւելի հեշտ է իմանար քան քեզ, թէ ինչ են խօսում մեր շուրջը կամ ինչ անում, և կամ ինչ պարսաւում։ Դու դաժան հայեացքով սաստում ես նրանց, որոնց ասածը ախորժ չէ սրտիդ, իսկ ես առանց ինձ մատնելու կարողանում եմ լսել, թէ ինչպէս քաղաքացիք խղճում են այդ թշուառ