Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/89

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԵՐՐՈՐԴ ՏԵՍԱՐԱՆ

           ՊԱՐԸ 

Պարը. Ո՛վ Սիրոյ աստուած, անյաղթ ախոյեան։ Սէր,ջուաճարար մարդկանց սրտերի, որ նիրհում ես՝ թառած մատղաշ կոյսերի քնքուշ այտերին, ծովեր ես անցնում ու թափանցում գեղջուկի հիւղը։ Չը կայ մի աստուած կամ մահկանացու, որ ազատ լինի քո զօրութիւնից։ Իսկ ով ենթարկւում է կորցնում է խելքը:

Նաև արդարին ստիպում ես վարուել անիրաւօրէն, ի կորուստ անձին: Եւ ահա այժմ գժտութիւն քցեցիր ազգականների մէջ: Չքնաղ աձքերը հարսնացուի, լի երջանկութեան պերճ խոստումներով, խլացրին ձայնը սրբազան պարտքի փեսացուի սրտում: Ափրոդիտէն է այդ անպարտելի, որ տօնում է իր յաղթանակը: (Հեռւում երեւում է Անտիգոնէն ստրուկներով շրջապատուած։ Ալեւորնեին տեսնելով, իսկոյն դիմում է նրանց։ Երաժշտութիւնը շարունակւում է, ընդունելով յուղարկաւորութեան քալյերգի բնաւորութին):

Բայց այժմ մենք էլ այս տեսարանի հանդէպ պատրաստ ենք անցնել օրէնքի սահմանը: Չենք կարող զսպել մեր արցունքները, տեսնելով, թէ ինչպէս խեղճ Սնտիգոնէն դիմում է դէպի մահուան օթևան։

           ՀԻՆԳեՐՈՐԴ ԱՐԱՐՈՒԱԾ
            ԱՌԱՋԻՆ ՏԵՍԱՐԱՆ 
      (Ողբաձայն երաժշտութիւն) 
        ՊԱՐԸ ԵԻ ԱՆՏԻԳՈՆէՆ 

Անտիգոնէն. (պալատից կամաց բեմ դուրս գալով, կանգնում է ալեւորների առւեւ) ՆայեցԷք ինձ, հայրենակիցներ։ Վերջին ճանապարհս է այս, վերջին անգամ եմ նայում արևին, որ չեմ տեսնելու այլևս երբեք։ Մահուան աստուածը, որին ենթակայ են մարդիկ ամենքը, տանում է ինձ, դեռ շունչս բերնիս, դէպի տխուր ափերն Ախերոնի [1] Հարսնեկան երգեր չերգեցին շուրջս, ամուսին չունեմ և կը պսակուեմ Ախերոնի հետ...

Պարը. Ոչ, դու մեռնում ես փառաւոր մահով: Քեզ

  1. Դժոխքի (ստորերկրեայ աշխարհի) գետը: