իմ հարազատ հօր հետ, որ նրա որդին լինելով ամուսինը դարձաւ: Այդ պսակից էր, որ ծնունդ առայ ես, թշուառականս։ Եւ ահա գնում եմ այժմ միանալու, նրանց՝ անպսակ ու ամենքից նզովուած: Խեղճիկ իմ եղբայր, սևացրեց օրս այն մեծարանքը, որ մատուցի քեզ: Հազիւ ճաշակած քաղցրութիւնը պսակի,[1] մեռար ու ինձ կենդանի մեռցրիր:
Պարը. Սրբազան պարտք է յարգել մեռելին, բայց և վայել չէ հակառակ գնալ նրանց, ում ձեռին է իշխանութիւնը: Կամակորութիւնդ եղաւ կորստիդ պատճառը։
Անտիգոնէ. (ձեռքերը կոտրտելով) Ոչ մի սգաւոր, ոչ մի բարեկամ չի ուղեկցում ինձ այս ճանապարհին, որ վերջինն է կեանքումս, և չեմ լսում ես երգեր հարսնեկան։ (Նայում է արեւին) Չեմ տեսնելու այլևս երրէք նւիրական շողքերն արևի։ Չը կայ իմ շուրջը գէթ մի մտերիմ, որ խղճար ինձ և լար վիճակս: (Պալատից դուրս է գալիս Կրէօնը. երաժշտութիւնը լռում է)։
ԵՐԿՐՈՐԴ ՏԵՍԱՐԱՆ ՆՈՅՆ ԱՆՁԻՆՔ ԵԻ ԿՐԷՕՆԸ
Կրէօն. (տեսնելով որ Անտիգոնէին դեռ չեն տարել, ցնցւում է եւ բարկութեամբ ասում, դիմելով ալեւորներին) Լաւ իմացեք, որ եթԷ մեռնելուց առաջ յանցաւորներին իրաւունք տրուէր լալ ու տրտնջալ, ոչ մի վերջ չէր լինի դրան: (Դիմելով ստրուկներին եւ ցոյց տալով Անտիգոնէի վրայ): Շուտ արէք, տարէք դրան ու փակեցէք, ինչպէս հրամայեցի, քարանձաւի մէջ, բոլորովին մէն-մենակ. թող այնտեղ մեռեի կամ ապրի կոյր բուի նման։ Իմ ձեռներր մաքուր կր լինեն դրա արիւնից, բայց դա չի մնայ այս լոյս աշխարհում:
(Կրեօնի հրամանից յետոյ ստրուկները ուզում են տանել Անտիգոնէին, բայց նա դուրս է պրծնում նրանց ձեռից։ Ստրուկները տարակուսած նայում են ալեւորներից ոմանց, որոնք Կրեօնից ու Անտիգոնէից աննկատ նշան են անում նրանց, որ չը խանգարեն Անտիգոնէին)։
Անտիգոնէ. (բեմի մեջ տեղն անցնելով) Ո՛վ շիրիմ, ով իմ հարսնարան, գետնափոր տուն յաւիտենական։ Գնում եմ այնտեղ, հարազատներիս մօտ, որոնցից շատ շատերին է ընդունել արդէն ՊերսեֆոնԷն [2]։ Նրանցից վերջինն եմ ես վաղամեռիկս, և իմ մահը աւելի է սոսկալի քան նրանցը, որովհետև ես գնում եմ նրանց մօտ դեռ ևս