Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/92

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կենդանի։ Բայց գնալով այնտեղ, ես ջերմ յոյս ունեմ, որ սիրով կը հանդիպի ինձ իմ հայրը, քաղցրութեամբ կընդունես ինձ և դու, իմ մայրիկ, և դու, իմ անգին եդբայր: Երբ դուք մեռաք, ես իմ ձեռքով լուացի ձեր դին ու հանգցրեցի և դամբանական զեղումն կատարեցի ձեր յիշատակին: Պոլինիկ, այժմ մահի են մատնում ինձ այն բանի համար, որ ես թաղեցի քեզ, թէպէտ մեծարելով քո դիակը ես ազնիւ մարդկանց աչքում կատարեցի միայն իմ սրբազան պարտքը: Եթէ հարադազ զաւակս մեռնէր կամ մեռած ամուսնաս դիակը նեխուէր, ես երբէք յանձն չէի առնի այդպիսի մի ծանր հոգս, բոլոր քաղաքացոց կամքին հակառակ։ Ահա թէ ինչն իրաւունք է տալիս ինձ այսպէս դատելու։ Եթէ ամուսին ունենայի և մեռնէր, կարող էի մի ուրիշը գտնել, և եթէ անզավակ մնայի առաջին ամուսնուցս, կարող էի զաւակ ունենալ երկրորդ պսակից, բայց հօր ու մօր մահուանից յետոյ ոչ ոք չի կարող նորից եղբայր ունենալ[1]։ Սակայն յարգ մատուցանելով քեզ, ես, սիրելի եղբայը, մեղաւոր և ոճրագործ հանդիսացայ Կրէօնի աչքում: Նա ձերբակալեց ինձ ու բռնի տանում է դէպի գերեզման, և գնում եմ ես, կոյսս թշուառական՝ չարժանացած քաղցր պսակի, չը ճաշակած գգուանքն ամուսնու և ոչ համբոյրը հարազատ մանկան։ Գնում եմ Մահուան աշխարհը՝ լքուած իմ բոլոր մտերիմներից, կենդանի մեռած... Բայց ի՞նչ աստուածային օրէնք եմ ես խախտել... (լռութիւն) Ի՞նչ հարկ կայ ուրեմն այլևս, որ ես, թշուառս, հայեացքս ուղղեմ դէպի աստուածները և օգնութիւն հայցեմ նրանցից, բարեպաշտ արարքիս համար ամբարիշտ անուն շահեցի...(բուռն զգացմունքով) Բայց եթէ այդպէս է աստուածների կամքը, այն աշխարհում ես մեղայ կը գամ, իսկ եթէ ընդհակառակը, մեղաւոր են իմ թշնամիները, աւելին չեմ ցանկանում նրանց, թող նրանք էլ այնպես տանջուեն, ինչպէս յանիրաւի ստիպում են ինձ տանջուել։ (Լռութիւն: Ալեւորները տաք տաք խոսում են իրար հետ. երեւում է, որ Անտիգոնէի բարեացակամների թիւը շատանում է, սրանք ինչ որ փսփսալով ասում են առաջին սլեւորին։ Կրէօնը նկատում է այդ եւ դժգոն մօտենում է

  1. Այս հատուածը ոմանց կարծիքով կեղծ է, յետոյ մուծաուած ողբերգութեան մէջ։ Սակայն մասնագէտների մեծամասնութիւնը, ընդունելով հանդերձ այդ հատուածի անգեղարուեստականութիւնը, այնուամենայնիւ վավերական է համարում այն և բացատրում Հերոդոտի ազդեցութեամբ, որ Սոֆոկլէսի անձնական բարեկամն էր։ Այդ դատողութիւնը Սոֆոկլէսը վերցրել է Հերոդոտի գրքի այն մասից, ուր նա պատմում է, թէ ինչպէս մի կին, որին պարսից Դարեհ թագաւորը իրաւունք էր տուել ազատել մահուան պատժից իր ազգականներից միմիայն մէկին, բոլորի մէջից ընտրել էր եղբօրը: